top of page
Search
Writer's pictureBrusov Journalism

Քաղաքացիական ծառայություն


Քաղաքացիական ծառայությունը ֆրանսիական ազգային կամավորական ծառայություն է, որը ֆինանսավորվում է Ֆրանսիայի Հանրապետության կառավարության կողմից: Ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել ազգային միասնությունը եւ սոցիալական բազմազանությունը: Կամավորները հնարավորություն են ստանում առնվազն վեց ամիս կատարել համայնքային աշխատանքներ՝ ծառայելով հասարակությանը տարբեր ծրագրերի շրջանակներում: Ծառայության ավարտին պետությունը մասնակցին տրամադրում է «Քաղաքացիական ծառայության» վկայական և ծրագրի բաղադրիչ մաս կազմող մի փաստաթուղթ, որը նկարագրում է այն աշխատանքները, որոնք իրականացվել են կամավորի կողմից: Փաստաթուղը գնահատում է «Քաղաքացիական ծառայության» ընթացքում մասնակից ձեռք բերած հմտությունները, գիտելիքներն ու կարողությունները:

4 views0 comments

Comments


bottom of page