top of page

Լրագրություն

Բակալավրիատ

Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի բակալավրիատի «Լրագրություն» կրթական ծրագիրը պատրաստում է խորացված մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող, բազմակողմանի կրթված, աշխատաշուկայում մրցունակ և պահանջված մեդիա մասնագետներ։ Սովորելով այստեղ՝ Դուք պատրաստ կլինեք աշխատել մեդիա ոլորտում անմիջապես ուսումնառությունից հետո կամ հենց ընթացքում։ Եթե հետաքրքրված եք քաղաքականությամբ, բիզնեսով, շրջակա միջավայրի պահպանությամբ, մշակույթի, սպորտի, գիտության և այլ ոլորտներով, մեր կրթական ծրագիրը հնարավորություն կտա ստեղծել լրագրողական նյութեր Ձեզ հետաքրքրող թեմաներով։

ԲՊՀ-ի լրագրության բակալավրիատի ուսանողները կարող են իրենց կարիերան սկսել ավարտական կուրսից՝ Ստեղծագործական աշխատանք մասնագիտական ստուդիաներում դասընթացի շրջանակներում՝ գործնականում սովորելով տարբեր լրատվամիջոցների խմբագրություններում։

Սկսի՛ր լրագրողի կարիերան մեզ հետ

Լրագրության բակալավրիատի ուսանողները կունենան մասնագիտական փորձը ներկայացնող ինքնակենսագրական/CV/։ Դուք հնարավորություն կունենաք ապագա գործատուին ներկայացնել դեռ ուսումնառության տարիներին հրապարակած Ձեր աշխատանքները։

Ծրագիրը հաջող ավարտելիս մեր ուսանողները կկարողանան՝​

   ✓ լուսաբանել տարբեր  իրադարձություններ  հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր և առցանց մամուլի համար,

   ✓ կիրառել մեդիա բովանդակության  ստեղծման համար անհրաժեշտ  սարքավորումներ և ծրագրեր,

   ✓ ստեղծել մուլտիմեդիա պատմություններ,

   ✓ պատմել պատմություններ տարբեր ոլորտների խնդիրների մասին,

   ✓ լուսաբանել հրատապ նորություններ՝ օգտագործելով սոցիալական մեդիաները,

   ✓ տարբերակել մեդիա բովանդակության ժանրային առանձնահատկությունները,

   ✓ կառուցել բանավոր և գրավոր խոսքը հայերեն և օտար լեզուներով,

   ✓ արագ արձագանքել մեդիա միջավայրի փոփոխություններին։

Պրակտիկայի հնարավորություններ

 

Տարբեր ԶԼՄ-ներում, լրագրողական կազմակերպություններում, ինչպես նաև գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների լրատվական ծառայություններում անցկացվող պրակտիկայի ընթացքում ուսանողները ձեռք են բերում մասնագիտական փորձ՝ պատրաստելով և հրապարակելով սեփական նյութերը իրական մեդիա հարթակներում։

Ծրագիրը թույլ կտա դառնալ մրցունակ մասնագետ և արդարացնել գործատուի ակնկալիքները։

Կարիերայի հնարավորությունները

Մեր ուսանողները դառնում են ունիվերսալ լրագրողներ, որոնք ունեն տարբեր լրատվամիջոցներում աշխատելու համապատասխան գիտելիք և հմտություններ։ Գործունեության ոլորտները ներառում են՝ 

  • Հեռուսատատեսություն

  • Ռադիո

  • Տպագիր մամուլ

  • Առցանց լրատվամիջոցներ

  • Լրագրողական կազմակերպություններ

  • Պետական գերատեսչությունների  և մասնավոր ընկերությունների լրատվական ծառայություններ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

 

  • Հանրային ՀԸ               

  • aravot.am              

  • Երկիր Մեդիա ՀԸ  

  • hetq.am

  • Արմենիա ՀԸ                       

  • iravaban.net

  • Լրատվական ռադիո

  • Հանրային ռադիո

  • «Առավոտ» օրաթերթ

  •  «Մեդիամաքս» ԼԳ

  • «Արմենպրես» ԼԳ

  • Մեդիա  նախաձեռնությունների կենտրոն

  • Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

  • Երևանի մամուլի ակումբ

Սովորիր այն, ինչ հետաքրքրո՛ւմ է քեզ

Բակալավրիատի մեր ծրագիրն ուսուցանում է հեռուստա և ռադիո լրագրություն, առցանց ու տպագիր մամուլ, ֆոտոլրագրություն, մուլտիմեդիա լրագրություն։ Կամընտրական առարկաների միջոցով Դուք կկարողանաք խորացնել գիտելիքներն ու հմտությունները՝ Ձեր հետաքրքրություններին համապատասխան ոլորտների խնդիրներ լուսաբանելու համար:

Բացի մասնագիտական հմտություններից մեր ծրագիրը թույլ կտա զարգացնել նաև գիտելիքները հումատինատար ոլորտում և խորացնել լեզվական հմտությունները՝ ուսումնասիրելով նվազագույնը 3 օտար լեզու։

«Իսկական լրագրողը  նա է, ով տիրապետում է իր գործին, սիրում է այն, մտածում է և նոր մոտեցումներ է փնտրում, կարողանում է տարբերվել մյուսներից, յուրօրինակ է, փնտրում է ու գտնում, միշտ ունի ձգտում, շատ է կարդում ու վերլուծում․․․ և որ ամենակարևորն է՝ անկեղծ է ու ազնիվ»

 

Այդին Մորիկյան, լրագրող, խմբագիր

Ստեղծի՛ր քո ոճը

Որակյալ լրագրությունը պահանջում է մասնագիտական սկզբունքների, օրենսդրական և էթիկական կարգավորումների իմացություն, ստեղծագործական մոտեցում աշխատանքին։

Մեր փորձառու դասախոսները կօգնեն Ձեզ ստեղծել որակյալ մեդիա արտադրանք։  Դուք կսովորեք ընտրել լրագրողական աշխատանքների հետաքրքիր թեմաներ և հերոսներ, գտնել տեղեկություններ և ստուգել դրանք, դարձնել  Ձեր պատմությունները հետաքրքիր լսարանի համար։

Ծրագիրը բացառիկ հնարավորություն է ստեղծում հրապարակելու նյութեր նաև օտար լեզվով։

Ավարտական աշխատանք

 

Չորրորդ տարում մեր ուսանողները որպես ավարտական աշխատանք պատրաստում են մուլտիմեդիա նախագծեր՝ տարբեր ոլորտների արդի խնդիրների վերաբերյալ։

Ընտրի՛ր լրագրողի մասնագիտությունը ավագ դպրոցից

Լրագրության գիտաուսումնական կենտրոնը յուրաքանչյուր տարի հոկտեմբերին կազմակերպում է հանդիպումներ ավագ դպրոցի աշակերտների հետ։ Ճանաչողական շաբաթվա ընթացքում կազմակերպվում են դասախոսների այցեր ավագ դպրոցներ և աշակերտների այցեր համալսարան։

«Լրագրություն» բակալավրիատի կրթական ծրագրի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի պաշտոնական կայք։

bottom of page