top of page

Մեր մասին

Գիտաուսումնական կենտրոնը պատրաստում է լրագրության ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետներ՝ 3 օտար լեզուների իմացությամբ

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի Լրագրության գիտաուսումնական կենտրոնը գործում է 2004 թվականից: Գիտաուսումնական կենտրոնը պատրաստում է լրագրության ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետներ՝ 3 օտար լեզուների իմացությամբ:

Լրագրողական կրթությունն իրականացվում է Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետում՝ «Լրագրություն» մասնագիտությամբ՝ բակալավրիատում և մագիստրատուրայում (առկա և հեռակա ուսուցմամբ):

Պահպանելով լրագրության ուսուցման արդեն ձևավորված ավանդույթները` գիտաուսումնական կենտրոնը հաշվի է առնում ոլորտի զարգացումները և համաշխարհային առաջատար բուհերի լրագրության դասավանդման ժամանակակից փորձը։ Կրթությունն իրականացվում է՝ համագործակցելով ՀՀ առաջատար լրատվամիջոցների հետ։

Մեր շրջանավարտները մասնագիտական գործունեություն են ծավալում առաջատար լրատվամիջոցներում, լրագրողական կազմակերպություններում, պետական գերատեսչություններում և մասնավոր ընկերություններում։ Նրանք մրցունակ մասնագետներ են հեռուստալրագրության, ռադիոլրագրության, մուլտիմեդիա լրագրության և հաղորդակցման այլ ոլորտներում, քանի որ տիրապետում են ոչ միայն պահանջվող մասնագիտական գիտելիքների և հմտությունների, այլ նաև մի քանի օտար լեզուների՝ ինչը մեծապես գնահատում են գործատուները։

Մեր նպատակն է՝ լրագրության արդի պահանջներին համապատասխան մրցունակ  մասնագետների պատրաստումն ու ոլորտի հետազոտական ներուժի խթանումը։

Մեր առաքելությունն է` նպաստել ՀՀ-ում մեդիաոլորտի զարգացմանը՝ որակյալ և մրցունակ կրթության ապահովման ճանապարհով։

bottom of page