top of page

Լրագրություն

Մագիստրատուրա

«Լրագրություն» մագիստրոսական կրթական ծրագիրն առաջատարներից է հանրապետությունում: Այն պատրաստում է մեդիա ոլորտի արդի պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ՝ խթանելով մեդիա ոլորտի հետազոտական ներուժը։ Սովորելով մեզ մոտ՝ Դուք հնարավորություն կունենաք կիրառել նոր մեդիա միջավայրում ժամանակակից գործիքներով բովանդակություն ստեղծելու սկզբունքներն ու տեխնոլոգիաները և/կամ ստանալու գովազդի ստեղծման հմտություններ և գովազդային շուկայում աշխատելու համար անհրաժեշտ գիտելիք ու կարողություններ։

 

Մեր շրջանավարտները հեշտությամբ աշխատանք են գտնում առաջատար լրատվական կայքերում, գործակալություններում, պետական գերատեսչություններում և մասնավոր հատվածում։ Մեր ծրագիրն ապահովում է նաև հետազոտական աշխատանք կատարելու գիտելիքներով՝ հետագայում նաև այդ ոլորտում մրցունակ լինելու համար:

 

«Լրագրություն» մագիստրոսական կրթական ծրագիրն ուսուցանում է, թե ինչպես ստեղծել մեդիա բովանդակություն նոր գործիքներով և տեխնոլոգիաներով, մեդիապլանավորում և գովազային արշավների կազմակերպում՝ օգնելով մասնագիտանալ մուլտիմեդիա լրագրության կամ գովազդի ոլորտներում։ Այստեղ ուսանողները ձեռք են բերում կառավարչական և առաջնորդության հմտություններ, որոնք չափազանց կարևոր են ցանկացած խմբագրությունում/ընկերությունում հաջողության հասնելու համար։

Այսօր Դուք կարող եք դառնալ մեր ուսանողական համայնքի անդամ։

Եթե ցանկանում եք կրթությունը շարունակել հաջորդ մակարդակում, ապա այս ծրագիրը հնարավորություն է ստեղծում զարգացնել մեդիա ոլորտում հետազոտական հմտությունները, ինչը կօգնի ձեզ հեշտությամբ ուսանել ասպիրանտուրայում։

Մեր դասախոսները ոլորտի առաջատար մասնագետներ են, պրոֆեսիոնալներ, որոնք Ձեզ կաջակցեն և կուղղորդեն ստեղծել բազմակողմանի և որակյալ մեդիաբովանդակություն՝ նպաստելով սոցիալական արդարության հաստատմանը, ինչպես նաև արտադրել գովազդային նյութեր՝ զարգացնելով տարբեր ընկերությունների առաջխաղացումը շուկայում։

Մասնագիտացի՛ր ընտրածդ ոլորտում

Դառնալով «Լրագրություն» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանող՝ Դուք կկարողանաք ընտրել Ձեզ հետաքրքրող ոլորտը՝ մասնագիտանալով մուլտիմեդիա լրագրության կամ գովազդի ոլորտներում։ Լրագրողական հմտությունները զարգացնելուն զուգահեռ մեր ծրագրով առաջարկվող ուղղություններից յուրաքանչյուրը թույլ կտա ստանալ խորը մասնագիտական գիտելիք և ձեռք բերել գործնական աշխատանքի փորձ։

 

Մուլտիմեդիա լրագրության ուսանողները կկարողանալ ձեռք բերել կոնվերգենտ մեդիատիրույթում տարբեր գործիքներով և տեխնոլոգիաներով աշխատելու գիտելիք և հմտություններ։

 

Գովազդի ուղղության ուսանողները կստանան լրատվամիջոցների գովազդային և մարքեթինգի բաժիններում և գովազդային գործակալություններում աշխատելու համար անհրաժեշտ գիտելիք ու հմտություններ։

 

Կամընտրական առարկաների միջոցով ուսանողները կարող են խորացնել գիտելիքներն ու հմտությունները՝ իրենց հետաքրքրություններին համապատասխան:

Ընդլայնի՛ր կարիերայի հնարավորությունները

Մեր «Լրագրություն» մագիստրոսական ծրագիրը մշակված է այնպես, որ ուսանողներին հնարավորություն տա մեդիա ոլորտում սկսել կամ զարգացնել մասնագիտական կարիերան։ Դուք կդառնաք մեր շրջանավարտների համայնքի անդամ, որոնք այսօր աշխատում են երկրի լրագրության, մեդիաարտադրության և հաղորդակցման, կրթության և այլ ոլորտներում։  

 

Մուլտիմեդիա լրագրության ուղղությունն  ընտրած ուսանողները կկարողանան աշխատել որպես մուլտիմեդիա թղթակից, նորությունների և այլ ծրագրերի հաղորդավար և/կամ կոնվերգենտ խմբագրություններում՝ որպես ֆոտոլրագրող, խմբագիր, պրոդյուսեր, հետազոտող։

 

Գովազդի ուղղությունն ընտրած ուսանողները կկարողանան աշխատել որպես մեդիապլանավորման, մարքեթինգի, գովազդի և վաճառքի մասնագետ՝ լրատվամիջոցներում և գովազդային գործակալություններում։

Մասնագիտական-հետազոտական պրակտիկա

Պրակտիկան կազմակերպվում է ծրագրի 4-րդ կիսամյակում մեդիաարտադրության  ոլորտում՝ օգնելով զարգացնել մասնագիտական հմտություններն ու կարողությունները։ Մեր մագիստրոսները  հնարավորություն են ստանում ժամանակակից պայմաններում ձևավորել հաջող գիտական-հետազոտական գործունեության համար անհրաժեշտ մասնագիտական կոմպետենցիաներ։

Զարգացրո՛ւ հետազոտական հմտություններդ

«Լրագրություն» մագիստրոսական կրթական ծրագիրը նպաստավոր պայմաններ է ստեղծում մագիստրոս ուսանողների համար ոչ միայն ստեղծագործելու, այլև կատարելու հետազոտական աշխատանքներ։ Այսօր մեդիադաշտում առկա են մի շարք խնդիրներ՝ կապված տեղեկությունների և փաստերի ստուգման, աղբյուրների հետ ճիշտ աշխատանքի կազմակերպման, հարցազրույցի տեխնոլոգիաների, տեխնիկական և վիզուալացման գրագիտության, լրագրողական էթիկայի, ինչպես նաև գովազդային մարքեթինգի, մեդիապլանավորման և մեդիավաճառքի հետ։

 

Մեր մագիստրոսական ծրագիրը լրացնում է այդ պակասը՝ թույլ տալով ուսանողներին իրականացնել հետազոտություններ նշված ուղղություններով։ Հետազոտական աշխատանքն օգնում է զարգացնել քննադատական և վերլուծական մտածողությունը։

Մագիստրոսական թեզ​

 

Մագիստրոսական կրթական ծրագրի ավարտին բոլոր ուսանողները ներկայացնում են գիտահոտազոտական աշխատանք մեդիա ոլորտում իրենց հետաքրքրող արդի թեմաների վերաբերյալ։

«Լրագրություն» մագիստրոսական կրթական ծրագրի մասին հավելյալ տեղեկության համար այցելեք Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի պաշտոնական կայք։    

bottom of page