top of page
Search
Writer's pictureBrusov Journalism

Վիրտուալ խաղերից կախվածության վտանգները

Աննա Հարությունյանը սկսում է օրը վիրտուալ խաղերով: «Առավոտյան արթնանում եմ 6:00 ին, և դպրոց գնալուց առաջ սկսում եմ խաղալ Smash Hit-ը: Խաղը ինձ գրավում է իր դինամիկությամբ: Երբ գնդակով կոտրում եմ իմ ճանապարհը արգելող ապակիները, զգում եմ, որ իրական կյանքում էլ կկարողանամ հաղթահարել ինձ հանդիպած խոչընդոտները և հասնել հաջողության»,-զրույցի ընթացքում ասաց Աննան:


Նրա մայրը բողոքում է, որ աղջիկը առավոտյան խաղում է կես ժամ, իսկ դասերից տուն վերադառնալուց հետո համակարգչային խաղերին տրամադրում է 3 ժամից ավելի: Ուստի խաղերի պատճառով երեխան քիչ ժամանակ է տրամադրում սովորելուն: Մեկ այլ աղջիկ, ով չցանկացավ, որ իր անունը նշվի ասաց. «Ես նույնպես սիրում եմ խաղեր, սակայն աշխատում եմ սահմանափակ ժամանակ տրամադրել դրանց: Ժամանցային ոչ կրթական խաղերին օրական տրամադրում եմ կես ժամ, իսկ կրթական խաղերին, որոնք ինձ օգնում են մարզել հիշողությունս, տրամադրում եմ 1 ժամ»: Ո՞ր դեպքերում կարելի է համարել, որ այս կամ այն անձը կախվածություն ունի, արդյո՞ք կախվածություն ունեցողը ունի հոգեբանի միջամտության կարիք, ի՞նչ վտանգներ ունի խաղերից կախվածությունը:  Այս հարցերի պատասխանները գտնելու համար զրուցել եմ մասնագետների հետ, ինչպես նաև կատարել եմ սոցհարցում, որին մասնակցել են 100-ից ավելի տարբեր տարիքի, մասնագիտությունների տեր անձինք:

Ի՞նչ են կարծում հարցվածները. արդյո՞ք խաղերից կախվածություն ունեցող անձինք պետք է դիմեն հոգեբանին:

Captureֆինալ

Հարցման արդյունքները:


Հարցվածներից մեկն ասել է. «Խաղերից կախվածության պատճառը իրական կյանքում ունեցած խնդիրներն են: Երբ մարդու մոտ, հիմնականում երեխաների, կյանքում լինում են խնդիրներ, նրանք սկսում են հաջողություններ փնտրել խաղերի մեջ: Եթե ուզում եք երեխայի կախվածությունը վերանա, լուծեք նրա ոչ վիրտուալ խնդիրները»:

Ծրագրավորող Ալբերտ Հովակիմյանը, ով մենեջեր է Cyber Mantis Games-ում (ստուդիա, որը ստեղծում է Սասունցի Դավթի էպոսի հիման վրա խաղեր), ասաց. «Մարդիկ կարող են կախվածություն ունենալ ամեն ինչից՝ ֆիլմերից, նույնիսկ այլ մարդկանցից: Իսկ ինչ վերաբերում է խաղերին, հիմնականում կախվածություն են առաջացնում Freemium խաղերը, որոնք անվճար են և խաղի ընթացքում փորձում են փող կորզել»:

30738736_2115522182009786_1570701022257479680_n

Բժիշկ Հ. Այվազյան զրույցում հայտնեց. «Կարող ենք այս հարցին նայել  ոչ հոգեբանական տեսանկյունից: Խաղերից կախվածությունը կարող է հանգեցնել մի շարք ֆիզիկական  խնդիրների: Եթե ինչ-որ մեկը օրական մի քանի ժամ տրամադրի խաղերին,  հավանականությունը ավելի մեծ կլինի, որ նրա մոտ  կառաջանա ճարպակալում: Հայտնի է, որ նստակյաց կյանքը կարող է հանգեցնել մի շարք ֆիզիկակական խնդիրների: Համակարգչի պատճառով կարող է տուժել տվյալ անձի տեսողությունը, կարող են առաջանալ ողնաշարի ծռումներ»: Հարցվածների 71.3 %-ը նշել է, որ համակարգչի առջև երկարատև նստելուց ցավ և անհարմարություն է զգում մեջքի շրջանում:


Հոգեբանն ասաց. «Իհարկե, այսօր շուկայում առկա են այնպիսի  խաղեր, որոնք կարող են մարզել այս կամ այն մարդու մտավոր կարողությունները, ուսուցանել մաթեմատիկա, օտար լեզուներ, կան բազմազան ուսուցողական խաղեր, որոնք օգնում են գիտելիք ստանալ քիմիայի, ֆիզիկայի, այլ բնագավառների վերաբերյալ: Բայց եթե ժամեր շարունակ երեխան տարվի ժամանցային խաղերով, ապա երեխան կարող է ավելի քիչ ժամանակ տրամադրել սովորելուն,  մարդկանց հետ շփումներին»:

Հոգեբույժ Գ. Պեդոյանը հայտնեց. «Եթե անձի մոտ երկարատև խաղալու պատճառով առաջանում են սնվելու կամ քնի հետ կապված խնդիրներ, արդեն համարվում է, որ անձը ունի կախվածություն: Եթե կախվածությունն ընթանում է թեթև, հոգեբանի միջամտությունը բավական է, իսկ ծանր դեպքերում հարկ է դիմել հոգեբույժի: Իսկ նման դեպքերում բուժման համար անհրաշետ կլինի հոգեմետ դեղեր օգտագործել»։

chartkj

Հարցման արդյունքում պարզվեց՝ հետաքրքասիրությունը այն հիմնական պատճառն է, որը մարդկանց դրդում է տարվել խաղերով, երկրորդ պատճառը պատկերների գրավիչ, հետաքրքրաշարժ և գունագեղ լինելն է, այնուհետև խաղի իրականությանը մոտ լինելը:

Հարցվածների շրջանում գլուխկոտրուկները ամենատարածված խաղերն են,   2-րդ տեղը գրավում են Action  խաղերը, 3-րդ տեղը՝ մրցարշավային խաղերը, իսկ 4-րդ տեղը՝ ուսումնական խաղերը:

kjfkjfk

Տաթևիկ Գագիկի Հովհաննիսյան

ՍԳՍ, 4-րդ կուրս, անգլերեն և միջազգային լրագրություն

7 views0 comments

コメント


bottom of page