top of page

Սումգայիթը ցույց տվեց, որ կան ադրբեջանական ազգայնականներ, որոնց համար հայերն անընդունելի են. Աշոտ Մո

  • Writer: Brusov Journalism
    Brusov Journalism
  • Feb 27, 2018
  • 1 min read

«Առաջին անգամ այն գաղափարը, որ տարբերություն չկար, թե ով որտեղ էր ապրում, որ բոլորն ունեին մեկ հայրենիք, ի չիք դարձավ ադրբեջանական շարժման արդյունքում». ասաց «Հենարան » մամուլի ակումբում հյուրընկալված ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը։

Նրա կարծիքով՝ սումգայիթյան ողբերգությունն այսօր ամբողջապես բացահայտված չէ, սակայն, խորապես ուսումնասիրման արդյունքում պարզ է դառնում, որ առանց ադրբեջանական իշխանության գործուն մասնակցության, հնարավոր չէր նման շարժում։

«Ադրբեջանցիներին բնորոշ է զոհին ներկայացնել մեղավորի կարգավիճակում». անդրադառնալով ադրբեջանական ամենատարածված տեսակետին՝ ասաց Ա. Մովսիսյանը։ Ադրբեջանցիների համար հայ ազգայնականներն են հրահրել այդ շարժումը, որպեսզի աշխարհին ցույց տան, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդների համակեցությունն անհնար է , սակայն դա որևէ ապացույց չունի:

«Նրանք միշտ էլ փորձել են ամբողջ բեռը դնել հայկական կողմի վրա, սակայն այդ ողբերգությունը, որը տեղի ունեցավ ամբողջ աշխարհի աչքի առջև՝ մինչ այսօր իր իրական գնահատականը չի ստացել»:

Հեղինակ՝ Ռիմա Սարգսյան, 4-րդ կուրս

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/02/26/939314/

© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

 
 
 

Commentaires


bottom of page