top of page
Search
Writer's pictureBrusov Journalism

Սթիվեն Հոքինգի ուսուցիչը ծագումով հայ Դիգրան Թահթան էր

Գիտնական Սթիվեն Հոքինգը ժամանակին hարգանքի տուրք է մատուցել իր ուսուցչին, ով ոգևորել է նրան գիտության մեջ առաջին քայլերն անելիս։ Դիգրան Թահթան  բրիտանահայ  մաթեմատիկոս էր, ում  Անգլիայում ՝  Հերտֆորդշիրի Սբ. Ալբանս  դպրոցում, աշակերտել է երիտասարդ Սթիվեն Հոքինգը:

Նա ասում էր, որ Թահթան է բացել իր աչքերը մաթեմատիկայի ուղղությամբ, որը նա անվանում է «տիեզերքի  ծրագիր»:

«Իմ ձեռագիրը վատն էր , և ես ալարկոտ էի: Շատ ուսուցիչներ ինձ համար ձանձրալի էին: Բայց ոչ պրն. Թահթան»,- ասել է ֆիզիկոսը: «Շնորհիվ Թահթայի՝ ես դարձա  Քեմբրիջում մաթեմատիկայի պրոֆեսոր՝ մի պաշտոն, որ մի ժամանակ զբաղեցրել է Իսահակ Նյուտոնը»:

Հոքինգը բազմիցս նշել է, որ յուրաքանչյուր  բացառիկ անձի ետևում կանգնած է մի բացառիկ ուսուցիչ:

Հողինակ՝ Հերիքնազ Խաչատրյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://yerkirmedia.am/diaspora/hoqing-tahta-usucich/

0 views0 comments

Comments


bottom of page