Արդեն երկու գրքերի հեղինակ, 22-ամյա Մելանի Սարգսյանը սկսել է ստեղծագործել 15-16 տարեկանում: Ստեղծագործական կյանքի սկիզբ դարձան պատմվածքներն, ուր ինքն արդեն գոյություն ունեցող հերոսների մասին էր գրում՝ փոխելով նրանց կյանքն ու որոշումները: Այս ժանրը կոչվում է «ֆանֆիքշըն»:
«Ես վերցրի իմ շատ սիրելի «Վամպիրի օրագրերը» սերիալի հերոսներին ու նրանց դրեցի այլ իրավիճակներում: Հենց էստեղից էլ, կարծում եմ, սկսվեց ամեն ինչ»: Հետո Մելանիի գլխում հայտնվեցին նոր կերպարներ, որոնք իրեն հանգիստ չէին տալիս: Նա որոշեց յուրաքանչյուրի պատմությունը վեպի տեսքով պատմելու փոխարեն կարճ պատմվածքներ գրել ամեն մեկի մասին:
«Նրանց դժվարությամբ «համոզեցի», եկանք մի հայտարարի, ու սկսվեց ավտոբուսում կարճ պատմվածքներ գրելուս շրջանը: Մինչև հիմա էլ ավտոբուսներում եմ գրում: Գրածս ստեղծագործություններից մի քանիսը տեղադրեցի գրողների կանադական հայտնի կայքում: Հենց այս շրջանի կարճ պատմվածքներս էլ մեկ-երկու տարի անց հայտնվեցին իմ առաջին տպագիր գրքում՝ «Lovember»-ում»:
«Lovember»-ը բաղկացած է 8 սիրային պատմությունից: Յուրաքանչյուր պատմություն ունի իր հերոսներն ու տարբերվում է մյուսից, միակ ընդհանրությունն աշունն է՝ նոյեմբեր ամիսը: Բառախաղը հենց դրա համար է ընտրված՝ սեր և նոյեմբեր (Love and November):
«Փոքր հասակից անգլերեն եմ սովորել ու հենց այդ լեզվով մտածել: Նույնիսկ միջնակարգ դպրոցում, երբ «կյանքի օրագիր» ասվածն էի պահում, էլի անգլերեն էի գրում: Կարծում եմ՝ երբեք էլ չեմ ազատվի այդ սովորությունից:
Զարինե Գրիգորյան, 4-րդ կուրս
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/03/03/940582/
Kommentare