top of page
Search
Writer's pictureBrusov Journalism

Ռադիոն չի նահանջել, այն դարձել է ավելի ազդեցիկ. Գարեգին Խումարյան

Այսօր Ռադիոյի միջազգային օրն է: Այն առաջին անգամ նշվել է 2012 թվականի փետրվարի 13-ին Իտալիայում, իսկ հիմա նշվում է նաև Հայաստանում:

-Հասարակությունն իր պահանջներն ունի ու դրա հիման վրա փոխվում են լրատվամիջոցների ֆորմատները: 15-20 տարի առաջ ռադիոն ամեն ինչ էր, բոլորի համար. դրա մեջ կար և՛ երաժշտություն, և՛ լուրեր, և՛ հաղորդումներ, իսկ հիմա այն իր ձևաչափով նեղացել է: -Aravot.am-ի հետ զրույցում ասաց FM 106.5 լրատվական ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը: -Հետագայում էլ հավանական է, որ կունենանք առանձին ռադիոկայաններ՝ տարբեր նախընտրություններ ունեցող մարդկանց համար՝ ավտոսիրողների, դասական երաժշտություն սիրողների, հատուկ կանանց կամ տղամարդկանց համար և այլն:

Aravot.am-ը հարցում անցկացրեց՝ պարզելու ռադիոյի արդիականությունը: Հարցման արդյունքում պարզվեց, որ 170 հոգուց 120-ը լսում է ռադիո: Ռադիոյով մարդիկ ամենաշատը սիրում են երաժշտություն լսել (հարցվածների 85%), դրան հաջորդում են լրատվական ու ժամանցային ալիքների սպառողները:

-Ռադիոն չի նահանջել. այն դարձել է ավելի ազդեցիկ: Ռադիոն մնալու է հզոր, շատ ավելի երկար, քան հեռուստատեսությունը, կարծում եմ,-ասում է Գ.Խումարյանը: Այժմ ամենաշատ լսվող ալիքը «Ռադիո Ավրորան» է, դրան հաջորդում են «Ռադիո Ջանը» և «Ռադիո Վանը», քիչ չեն նաև «Իմ Ռադիոյի» սպառողները: Լրատվական ռադիոալիքներից սպառողները նախընտրություն են տալիս FM 106.5-ին:

Շուշաննա Խաչատրյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/02/13/936896/

© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

5 views0 comments

Opmerkingen


bottom of page