top of page
Search
Writer's pictureBrusov Journalism

«Պետք չէ ներկայացնել միայն ժամանցային հաղորդումներ, երեխան այլ պահանջներ էլ ունի». Ռուբեն Բաբայան

«Քաղաքակիրթ կարելի է համարել այն հասարակությունը, որն ունի յուրահատուկ վերաբերմունք երեխաների ու ծերերի հանդեպ, որտեղ հաշվի են առնվում թե’ երեխաների, և թե’ ծերերի կարծիքները», ասաց Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Մարտի 4-ին՝ մանկական հեռուստատեսության միջազգային օրվան ընդառաջ, «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ Ռուբեն Բաբայանն ասաց, որ մանկական հաղորդումները հեռարձակելիս պետք է նպատակ ունենալ ոչ միայն ապահովել երեխայի ժամանցը, այլ նաև դաստիարակել մեր պետության ապագա քաղաքացիներին: Եվ այդ դաստիարակությունը չպետք է սահմանափակվի մեր ազգով ու պետությամբ, այլ նաև ներառի այլ պետությունների մշակույթը, որպեսզի երեխաներն իրենց զգան համաշխարհային կրթության մի մասնիկը:

Aravot.am-ի հետ զրույցում ծնող Օլյա Նագդալյանն ասաց, որ շատ կցանկանար՝ հայկական հեռուստաեթերում լինեն նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված ծրագրեր, որտեղ նրանք կսովորեն տառերն ու թվերը, գույներն ու երկրաչափական պատկերները և դա կանեն խաղերի միջոցով, ինչպես արվում է արտասահմանյան շատ ծրագրերում: Մեկ այլ ծնող Նարե Հարությունյանն ասաց, որ լավ կլիներ, եթե էկրանին հայտնվեին հեքիաթների հիման վրա նկարված կարճամետրաժ ֆիլմեր, ինչպես «Անբան Հուռին» է:

«Չի կարելի երեխաներին ցույց տալ անտրամաբանական, իրականությունից կտրված բաներ: Դա ազդում է նրանց գիտակցության, տրամաբանության վրա», ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Շուշաննա Խաչատրյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/03/01/940232/

© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

3 views0 comments

Commentaires


bottom of page