Քաջարան քաղաքի 1-ին միջնակարգ դպրոցում սովորողների հանդեպ հոգեբանական և ֆիզիկական բռնության դեպքեր են գրանցվել: Դպրոցի աշակերտների փոխանցմամբ՝ որոշ ուսուցիչներ կոպիտ վերաբերմունք են ցույց տալիս նրանց, նույնիսկ հարվածում:
«Ամենաշատը լարված ենք լինում հայոց լեզվի ուսուցիչ Անահիտ Ոսկանյանի դասերին: Թելադրություններն ու շարադրությունները ցածր է գնահատում. ասում է՝ պետք է սկսենք մասնավոր պարապել, որ բարձր գնահատական ստանանք: Դե, բոլորս էլ գիտենք, որ իր մոտ պետք է պարապենք: Կիսատ արված տնային աշխատանքի դեպքում այնպես է հրել աշակերտին, որ նա ընկել է գետնին»,- պատմում են աշակերտները:
«Մեր օրերում ֆիզիկական բռնության քիչ դեպքեր են գրանցվում դպրոցներում, բայց արդիական խնդիր է մնում հոգեբանական բռնությունը, քանի որ սա առավել բարդ է վերացնել դպրոցներում, մասնավորապես՝ մանկավարժությունից հեռու գտնվող «ուսուցիչների» աշխատելաոճից: Հոգեբանական բռնությունը ճգնաժամային տարիքում գտնվող ցանկացած մարդու մոտ կարող է ունենալ անդառնալի հետևանք: Այս տարիքում առաջատար գործունեությունը համարվում է հաղորդակցումը, որը պետք է կազմակերպվի առանց ավելորդ սթրեսների և ճնշումների: Ուսուցչի նման պահվածքը կարող է բերել երեխայի ուսումնական գործընթացի խաթարման, ձգտման անկման, ցածր ինքնագնահատականի, հաղորդակցման դժվարությունների, գերհուզականության»,-ասում է հոգեբան, արտ թերապևտ Սոֆյա Հովսեփյանը:
Զարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/02/10/936482/
© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Comments