top of page
Search
Writer's pictureBrusov Journalism

Որքան գումար է անհրաժեշտ ուսանող լինելու համար

Բարձրագույն կրթություն ստանալու ձգտումը բացի ժամանակից ու աշխատասիրությունից պահանջում է միջոցներ: Միջոցներ, որ ուսանողների մեծ մասն ինքնուրույն չի վաստակում և ստանում է ծնողներից:

Ուսանող լինելու ծախսերի մասին վերլուծության մեջ նշվում է.

«2017 թվականին միասնական քննություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 9559 դիմորդ։ Բուհ ընդունված դիմորդներից անվճար հիմունքներով են սովորելու 1312-ը, իսկ 6954-ը սովորելու է վճարովի հիմունքներով։ Ինչ վերաբերում է մարզերից եկած ուսանողներին, ապա նրանց թիվը 2016/17 թթ. կազմել է ընդհանուր ընդունվածների թվի 15.4%-ը»:

Aravot.am-ը հարցում անցկացրեց՝ պարզելու ուսանողների ֆինանսական ծախսերը: Հարցմանը մասնակցել է մոտ 300 ուսանող՝ ավելի քան 20 տարբեր կրթական հաստատություններից:

Հարցմանը մասնակցածների 64.4 %-ը (մոտ 140 հոգի) Երևանում բնակվում է վարձակալած բնակարանում: Ստացված արդյունքների հիման վրա կարելի է ասել, որ ուսանողների բնակարանավարձը Երևանում միջին հաշվով 50.000 – 80.000 դրամ է կազմում: Այս ծախսը մի քիչ մեղմացվում է այն հանգամանքով, որ միևնույն բնակարանում բնակվում են 2-3 հոգի՝ համատեղության սկզբունքով: Այս դեպքում ընդհանուր բնակարանավարձը բաժանվում է բնակվողների միջև:

Հեղինակ՝ Շուշաննա Խաչատրյան, 4-րդ կուրս

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/03/10/941930/

2 views0 comments

Comentarios


bottom of page