«Ինքնաբուխ էր այդ շարժումը, բայց մեր դեմ դուրս եկան չտեսած ու չլսած զենքերով։ Երկու հիմնական դաս էր մեր առջև դրված. առաջինը՝ ոչ միայն Հայաստանի, այլև Ղարաբաղի անկախության խնդիրն էր, երկրորդը՝ կամաց-կամաց գնալ անկախության գործընթացին», ասաց ՀՀ բանակի գեներալ-մայոր, «Արծիվ մահապարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Աստվածատուր Պետրոսյանն՝ Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ կայացած ասուլիսի ընթացքում:
Գեներալ-մայորի կարծիքով այդպիսի զարթոնք, համաժողովրդական միացում դեռ ոչ մի երկրում չէր եղել։
«Մթնոլորտն այնպիսին էր, որ ազգային զարթոնք, իրոք, որ կայացավ, ոչ մի բառ, ոչինչ ավելին չէր, քան հայրենիքը, լինել մեծերի հետ, զգալ սեփական մշակույթը, ոգին, և հասկանալ,որ մենք երկու մասի բաժանված չէինք»։
Նա հպարտությամբ մեջբերեց Վազգեն Առաջինի խոսքերը. «Կրոնը, եթե ազգին չի ծառայում, ապա այն մեզ հարկավոր չի, ինչ կրոն էլ որ լինի»։ Այս խոսքերով ապացուցելով, որ իրենց համար առաջնային էր կրոնի էությունն ու կարևորությունը։ Ա. Պետրոսյանի պնդմամբ մենք ավելի շատ պետք է ցույց տանք, թե մենք ինչի ենք հասել Արցախում, քան թե արցախցիները՝ Հայաստանում։
Հողինակ՝ Ռիմա Սարգսյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/02/21/938480/
© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Comments