top of page
Search
Writer's pictureBrusov Journalism

Նոր Ղարաչինար գյուղի վերաբնակիչները և իրենց առօրյան

Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ Նոր Ղարաչինար գյուղի  դժվարությունները այժմյան բնակիչների համար արդեն անցյալում են: Գյուղի նախկին ընտանիքներից ընդամենը երեքն է պահպանվել մնացածը եկել են Երևանից, Լոռու մարզից, Արագածոտնի մարզից և Թալինից:

Տարիների ընթացքում գյուղի բնակիչներին հաջողվել է լուծել մի շարք խնդիրներ: Ճանապարհները բարեկարգ են և ասֆալտապատվել են  Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակուր Սահակյանի հրամանով: Չկա նաև ջրի և ոռոգման խնդիր: Գյուղում զարգացած է մեղվաբուծությունը ինչպես նաև անասնապահությունը: Գյուղացիները նաև հողագործությամբ են զբաղվում:  Միակ անհանգստացող փաստը գյուղում խանութի բացակայությունն է: <<Խանութն ինչ ենք անում>>,- ծիծաղով ասում է գյուղապետը, բայց կարիքի դեպքում գյուղացիները գնում են քաղաք Վարդենիս, որը համեմատաբար մոտ է:

DADBF093-A517-4A9C-8D75-DAC303FC077A

Հայկ Զաքարանի խոսքերով , ով 2001թ.-ից Նոր Ղարաչինարի գյուղապետն է, միայն 2014թ.-ին է ադրբեջանական բանակի դիվերսիոն խումբ մտել գյուղ, սակայն կարճ ժամանակահատվածում բացահատվել է  և մինչ օրս գտնվում է Շուշիի բանտում: Ներխուժումից տուժել է միայն մեկ տղամարդ , որին գնդակահարել են: 2016 թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազի ժամանակահատվածում Նոր Ղարաչինար գյուղը եղել է խաղաղ վիճակում: Սակայն գյուղի բոլոր տղամարդիկ գնացել են Թալիշի սահմանները պահելու և այնտեղ են մնացել 3 ամիս շարունակ: Այդ ընթացք գյուղի բնակիչներից ոչ ոք խուճապի չի մատնվել և չի լքել գյուղը:

<<Փառք Աստծո գյուղը գտնվում է խաղաղ վիճակում, գյուղի սահմանը միշտ ապահով  է: Սահմանին շատ են պայմանագրային զինծառայողները>> ,- ասում է գյուղապետը:

2B68BE17-CBAA-425D-92EF-1A9DE1492F7B (1)

Գյուղում գրեթե բոլորն աշխատում են Ոմանք զորամասում, դպրոցում,շատերն էլ  համայնքապետարանում և  քաղաքապետարանում: Նրանք սիրով են կատարում իրենց ախատանքը և սահմանին մոտ գտնվելը որևէ ազդեցությունը չի թողնում: Սա ամենևին էլ  չի նշանակում, որ գյուղացին ամեն պահի մարտական տրամադրված չէ, բոլորն էլ պատրաստ են պաշտպանելու իրենց հողը, գյուղը և ընտանիքը:


Գյուղի միակ դպրոցը, որտեղ սովորում են  28 աշակերտ, նախադպրոցական՝ 8 աշակերտ, կապիտալ վերանորոգվել է  նախկինում Նոր Ղարաչինար գյուղում բնակող Խաչատրյան եղբայների կողմից : Հրանուշ Մամբրեյանը՝ գյուղի  ուսուցչուհիներից մեկը , ով արդեն 17 տարի է ինչ աշխատում է գյուղի դպրոցում, սիրով  պատմում է գյուղի կենցաղի և առօրյայի մասին: 78-ամյա կինը ստեղծագործում է, գրում բանաստեղծություններ բնության, գյուղի և զինվորների մասին և հրատարակում գրքեր: Տիկին Հրանուշը միայն անցյալով է պատմում դժվարությունների մասին և ասում ՝ չկա ոչ մի դժվարություն, ամեն ինչ հաղթահարել է գյուղացին:

A95F39BB-A7E7-47DE-BF28-163EB5440FD8 (1)

<<Նոր Ղարաչինար գյուղի բնակիչների ոչ մի օրն անգործ չի  անցնում : Մշակում են հողը, զբաղվում  անասնապահությամբ: Գյուղի ամեն բնակիչ եկել է իր իսկ կամքով և տարիների ընթացքում շենացրել է գյուղը: Ոչ ոք չի ցանկանում լքել գյուղը, քանի որ այն ամենն ինչ ունեն այժմ, համարում են իրենց ստեղծածը և բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով են հասել այդ ամենին, յուրաքանչյուրն ապրում է խաղաղ և շենացնում է իր տունը և իր գյուղը>>,-ասում է տիկին Հրանուշը:


Նոր Ղարաչինարը Լեռնային Ղարաբաղում գտնվող Շահումյան շրջանի գյուղերից մեկն է  , որը վերաբնակեցվել է 2001թ.-ից ,պատերազմի ավարտից հետո:  Նոր Ղարաչինար գյուղը սահմանամերձ  է  Ադրբեջանի հյուսիսային դարպասներին : Գյուղը գտնվում է 500-700 մետր հեռավորության վրա սահմանից: Նախկինում  կոչվել է Ղարաչինար : Տարածքի գրավումից հետո տարբեր գյուղերից եկել եվ պահել են գյուղի սահմանը:

Լիլիթ Մինասի Պողոսյան

ՍԳՍ, 4-րդ կուրս, անգլերեն և միջազգային լրագրություն

1 view0 comments

コメント


bottom of page