Եհովայի վկաների գործունեության և այլընտրանքային ծառայության մասին հարցերը շատ են քննարկվում և՛ Հայաստանում, և՛ այլ երկրներում։ Մեր հարցազրույցը «Եհովայի վկաներ» քրիստոնեական կազմակերպության անդամ Ալիսա Վարդանյանի հետ է։
-Վերջին երկու տարվա տվյալների համաձայն՝ ավելանու՞մ, թե՞ նվազում է Եհովայի վկաների թիվը Հայաստանում:
Ես չեմ կարող հստակ թվեր ասել, բայց կարող եմ ասել, որ վերջին երկու տարվա տվյալների համաձայն ՀՀ-ում Եհովայի վկաների թիվը գրեթե նույնն է մնացել, բայց քանի որ ՀՀ-ն լուրջ արտագաղթի խնդիր ունի, դա իհարկե ազդում է Եհովայի վկաների թվի վրա։
-ՌԴ–ում սահմանված պատժամիջոցները արդյո՞ք բացասական ազդեցություն ունեցան Եհովայի վկաների թվիավելացման վրա:
-Ազդեցությունը մեծ էր։ Ոմանք վախենալով զոհեցին իրենց հավատը, ոմանք ուղղակի հեռացան Ռուսաստանից, ոմանք էլ մնացին և շարունակում են ապրել մեր դավանանքին համապատասխան։
-Ինչպե՞ս կվարվեք, եթե Հայաստանը հետևի ՌԴ օրինակին:
Ես կարծում եմ, որ Հայաստանը այդպիսի սխալ քայլ չի անի, քանի որ դրանով Հայաստանը կկորցնի մեծ թվով քաղաքացիների։ Ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է ապրել մի երկրում, որտեղ չկա դավանանքի, մտքի և խղճի ազատության իրավունք։
-«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության բոլոր անդամները միմյանց քույրեր և եղբայրներ են կոչում։ Այդդեպքում ինչպե՞ս կբացատրեք «քրոջ և եղբոր» ամուսնության փաստը:
Դա կոչվում է համաշխարհային եղբայրություն, այսինքն՝ մենք մի կարծիք ենք կիսում, դա հոգևոր եղբայրություն է՝ կապված հոգևորի հետ, ոչ թե ֆիզիկականի։ Բնականաբար, արյունակից քրոջ կամ եղբոր հետ չենք ամուսնանա, բայց հոգևոր քույրը և եղբայրը ուրիշ է արդեն։
-Չե՞ք կարծում, որ տարբեր կրոնական խմբավորումների առաջացումը կարող է մեր երկրի պառակտման պատճառհանդիսանալ:
Դավանանքի հարցում «պետք է» բառն օգտագործելը ես կհամարեի մի քիչ խիստ, որովհետև եթե անհատը նախընտրում է այլ կերպ դավանել իր կրոնը, իր համոզմունքները, ինքն ազատ է և ունի իրավունք դա անելու, ու եթե հիմք եք բերում, որ դրանով խարխլվում է մեր երկրի պետականությունը, աշխարհում շատ երկրներ կան, որտեղ բազմակրոնությունն ընդունված է, և պետությունը ոչ թե խարխլվել է, այլ, հակառակը, ամրապնդվել և ավելի լավն է դարձել։ Եթե մարդիկ ազատ են, հարգում են միմյանց համոզմունքները, նրանք ազատ են շփվում իրար հետ, քան եթե մարդուն սահմանափակեն և ասեն ՝ դու այս կամ այն ձևով պետք է դավանես։ Ինձ թվում է դա շատ խորը հարց է, նաև ինչ-որ չափով քաղաքական և հոգեբանական։
-Ձեր որդիները երեք տարի «ծառայում են» շատ ավելի ապահով վայրերում , իսկ առաքելական եկեղեցու հետևորդ տղաները զորակոչվում են ՀՀ ԶՈՒ երկրի սահմանները անառիկ պահելու համար այն երկրի սահմանները, որտեղ նաև դուք եք ապրում։ Արդյո՞ք ձեզ մեղավոր չեք զգում:
Մենք շատ երևացող տեղում ենք, բայց ասեմ, որ ուրիշներն էլ չեն մասնակցում այդ գործընթացին, անգամ այլ կրոնի ներկայացուցիչները: Չգիտես ինչու, նրանք երբեք թիրախ չեն դառնում, այլ միշտ բարձրացվում է Եհովայի վկաների հարցը: Դա անհատի խղճի և համոզմունքների հարց է: Ես հասկանում եմ Ձեր հարցի էությունը, բայց թե ինչու նա չպետք է գնա այնտեղ կռվելու, դժվարանում եմ բացատրել, այն առումով եմ դժվարանում, որ եթե անհատն ունի այսպիսի համոզմունք, դժվար է իր համոզմունքն ուրիշին բացատրելը: Հիմա եթե դուք ունեք այդ համոզմունքը, որ պետք է գնալ, պայքարել, մեկ այլ անհատ ունի այլ համոզմունք և այդ համոզմունքը ունի այլ հիմքեր, ինչը գուցե և դուք դժվար հասկանաք: Այնպես որ, մի քիչ կդժվարանամ ուրիշի խղճի կամ համոզմունքի հետ կապված միանշանակ բաներ ասել այս պահին:
-Ի՞նչ կլինի, եթե «Եհովայի վկաներ» կրոնական կազմակորպությունից մի երիտասարդ զորակոչվի ՀՀ ԶՈՒ զինվորականծառայության:
Մեր կրոնական կազմակերպությունում պարտադիր ասված ոչինչ չկա։ Յուրաքանչյուր ոք ինքն է ընտրում իր ուղին։ Եթե անհատն ընտրում է ՀՀ ԶՈՒ-ում ծառայությունը, դա արդեն ոչ թե մեր հավատի հարցն է, այլ Աստվածաշնչի։ Մենք Աստվածաշնչով սովորում ենք լինել այսպիսին կամ այնպիսին, բայց եթե անհատը ցանկանում է այլ կերպ ապրել՝ այսինքն՝ ոչ Աստվածաշնչով, դա իր ընտրության հարցն է, ոչ ոք իրավունք չունի նրան ստիպել այսպես կամ այնպես անել։
Մերի Մնոյան
Comments