«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մեկնաբանել է BBC-ի հրապարակումը։ Պարբերականն երեկ հոդված էր հրապարակել, որում Սալահին գնահատել էր 163 միլիոն եվրո։ Եգիպտացի խաղացողը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է, իր առաջին մրցաշրջանն է անցկացնում «Լիվերպուլում»։ Սալահը չի հասկանում, թե ինչու են ներկայացնում այն ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները, որոնք չեն վաճառվում։
– Իմ պայմանագրում չկա հրաժարագնի դրույթը, եթե ցանկանամ մնալ «Լիվերպուլում»՝ ես կմնամ։ Ինձ համար միևնույն է, թե որքան են ինձ գնահատել։ Ցանկացած ակումբ, որն ինձ առաջարկություն կանի՝ մերժում կստանա։ Ես «Լիվերպուլին» եմ միացել ոչ նրա համար, որպեսզի մեկ տարի անց հեռանամ։ Ես ինձ անթերի ֆուտբոլիստ չեմ համարում, որովհետև իմ բոլոր նվաճումները թիմի նվաճումներն են,- ասել է Սալահը։
Տաթևիկ Գաբրիելյան, 4-րդ կուրս
Հոդվածը կարող եք կարդալ հետևյալ հասցեով՝ http://www.football365.am/wp/?p=219132
コメント