top of page
Search
Writer's pictureBrusov Journalism

«Մեր հարևանը գրպանահատ է, բոլորն էլ գիտեն դրա մասին»


«Ինչպե՞ս չես ամաչում, վարո՜րդ, կանգնեցրու՜ մեքենան, ավտոբուսում գող կա».  երեկոյան աշխատանքից տուն էի վերադառնում 58 համարի ավտոբուսով, երբ հանկարծ մի կնոջ ճիչ լսեցի: Սակայն վարորդը միայն  արգելակեց իրեն հատկացված հատվածում ` կանգառում, և վերջ՝ ոչ մի արձագանք: Արգելակելուն պես երկու երիտասարդ շտապ դուրս եկան ավտոբուսից և արագ քայլերով անհետացան մթության մեջ. չհասցրի նրանց լավ տեսնել։

Հաջորդ օրը գնում էի աշխատանքի համար 1 ավտոբուսով։ Սրահ մտան երկու երիտասարդ, նրանցից մեկը բարձրահասակ էր, մյուսը՝ ցածրահասակ, երկուսն էլ միանման, խիստ «դասական» ոճի հագուստով, երկուսն էլ ակնոց էին կրում։ Բարձրահասակի ձեռքին մարզական պարկանման, դատարկ պայուսակ էր։ Մի քանի կանգառ անց ինձ շատ մոտ կանգնած աղջիկը բացականչեց. «Ի՞նչ ես անում, ինչի՞ ես այդ պարկը դրել տատիկի պայուսակի վրա։ Ստուգե՛ք Ձեր պայուսակը»։ Բարձրահասակը անմիջապես հետ քաշեց իր պարկը,  նկատեցի, որ տատիկի պայուսակը կիսաբաց էր, նա էլ թերթ էր կարդում և չէր նկատել, թե ինչ է կատարվում։ Պայուսակում, սակայն, ամեն ինչ իր տեղում էր, չէին հասցրել ոչինչ թռցնել։ Աղջկա նկատողությանը  միանգամից հաջորդեցին  նրա հասցեին անձնական վիրավորավորանքներ  երիտասարդների կողմից: Վարորդը կրկին արգելակեց միայն իրեն հատկացված հատվածում` կանգառում, և կրկին ոչ մի արձագանք։ Աղջիկն իջավ ավտոբուսից, իսկ երկու երիտասարդները՝ նրա հետևից։ Պատուհանից հասցրի միայն նկատել, որ մոտեցան աղջկան և ինչ-որ բան էին ասում։

Հաջորդ երկու օրերին և′ համացանցի, և′ դեմ առ դեմ շատերին եմ հարցուփորձ արել ավտոբուսներում տեղի ունեցող գողությունների մասին։ Իհարկե, շատ-շատերն ունեին ասելիք, շատ էին թե′ տուժածները, թե՛ ականատեսները։ Շատ էր խոսվում 58 համարի ավտոբուսի և երկու երիտասարդների մասին։ Երկու երիտասարդ, պարկ , կիսաբաց պայուսակ, ու հատկապես՝  ամենքին ու ամեն ինչին անհաղորդ վարորդ։

Էլեն Ավագյան, 4-րդ կուրս

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝  http://yerkirmedia.am/social/grpanahat-avtobus/

0 views0 comments

Comments


bottom of page