top of page
Search
Writer's pictureBrusov Journalism

Մարինե Մելիքսեթյան

Updated: Jun 22, 2020


«Երկիր մեդիա» հեռուստաընկերության միջազգային բաժնի լրագրող-մեկնաբան


Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի լրագրության բաժինն ունի մեծ առավելություն՝ լրագրություն մասնագիտությանը զուգահեռ օտար լեզուների խորացված ուսուցում։ Այսօր ավելի մեծ պահանջարկ ունեն հենց օտար լեզուների տիրապետող լրագրողները։

4-րդ կուրսում պետք է մասնագիտական պրակտիկա անցնեինք այն լրատվամիջոցներից մեկում, որոնց հետ համալսարանը պայմանավորվածություն ուներ։ Դասախոսներիս խորհրդով ընտրեցի «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը։ Պրակտիկայի ավարտից հետո արդեն աշխատանքի առաջարկ ստացա։



Լրագություն ուսանողները պետք է պրպտող լինեն, շատ կարդան, հետևեն իրադարձություններին, լինեն շատ տեղեկացված։ Սա այն մասնագիտությունն է, որը համախմբում է, կարելի է, ասել բոլոր մասնագիտությունները։ Հատկապես միջազգային լրագրողները պետք է գաղափար ունենան տարբեր ոլորտներից։ Դժվարություններ էլ շատ կլինեն։ Կարևոր է շուտ չհիասթավել։ Քրտնաջան աշխատանքը կտա իր արդյունքները։

29 views0 comments

コメント


bottom of page