top of page
Search
Writer's pictureBrusov Journalism

Մանկատան երեխաների ներկան և մշուշոտ ապագան

wordcloud (1)

«Ես արդեն 3 տարի է, ինչ սովորում եմ Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի  քոլեջում:Կուրսընկերներիս հետ շփման խնդիր երբեք չեմ ունեցել, համենայն դեպս մինչ իրենց՝ իմ մանկատան սան լինելու մասին իմանալը:Դրանից հետո , արդեն, զգացի, որ մի տեսակ կարեկցանքով են ինձ հետ շփվում, նույնիսկ ինչ-որ բանի համար գումար հավաքելիս ինձ առանձնացնում են: Ու հասկանում ես, որ խնդիրը քո մեջ չէ, այլ նրա, որ մարդիկ մտածում են, որ եթե մանկատնից ես, ուրեմն որևէ բանի ունակ չես»,-պատմում է Վանաձորի մանկատան սան Թ.Այվազյանը:

«Ես համարյա արդեն 18 տարեկան եմ, բայց երբեք չեմ ընդունել կարգավիճակս: Դպրոցում առաջին իսկ օրը, երբ հարցրին, թե ես որտեղից եմ գալիս, ասացի , որ՝ մանկատնից: «Ո՞րբ, դու ո՞րբ ես»,-այս արտահայտությունները լսեցի երեխաներից, ու հասկացա, որ հիմա իրենց ինչքան էլ բացատրեմ, չեմ համոզի, որ անպայման չի, որ որբ լինես, որ մանկատանը լինես:Երևի թե այս մանկատան միակ սանն եմ, որ հաստատ գիտեմ, որ յուրաքանչյուր հնարավորության դեպքում կփախչեմ, կգնամ:Մանկատանը խնդիր չունեմ, բայց դասարանում մանկատանը լինելու պատճառով շատ խնդիրներ եմ ունենում»,- պատմում է Վանաձորի մանկատան սան Տ.Սարգսյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով ՝ ՀՀ-ում գործում են 8 պետական մանկատներ, որոնցում բնակվում է շուրջ 900 երեխա:Մանկատան սաները լքում են մանկատունը 18 տարին լրանալուց հետո:Դրանից 1-1,5 տարի առաջ երեխաները նախապատրաստվում են ինքնուրույն կյանքին:Յուրաքանչյուր երեխայի հետ աշխատում է մանկավարժ-խորհրդական:Նրանք աշխատում են հատուկ մեթոդաբանությամբ,որը հնարավորություն է տալիս  երեխային դառնալ ավելի ինքնուրույն և կայուն:Երեխաները նախաապատրաստվում եմ հասարակությանն ինտեգրվելուն և իրենց առաջ ծառացած խնդիրների ինքնուրույն լուծմանը:

«Մանկատան սաների խնդիրները սկսում են իրենց՝ չափահաս դառնալուց հետո:Մինչև մանկատնից հեռանալը նրանք կարող են առնչվել այնպիսի խնդիրների, որոնց առնչվում է յուրաքանչյուր երեխա՝անկախ գտնվելու վայրից:Համենայն դեպս մանկատունը տրամադրում է այնպիսի պայմաններ, որ բազմաթիվ ընտանիքներ ի վիճակի չեն տրամադրելու:»,- ասում է երեխաների պաշտապանության փորձագետ Գայանե Իսկանդարյանը:

լուսանկար 1
լուսանկար 2

Սաները «Ապագա» հոգեբանական ծառայությունների կենտրոնում


«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով օրենսդիրը որդեգրել է այն մոտեցումը, որ օրենքը տարածվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան անձանց վրա: Նշված դրույթն ինքնանպատակ չէ և ողջամտորեն նպատակ է հետապնդում լրացուցիչ սոցիալական երաշխիք սահմանել՝ ընդգրկելով անձանց առավել լայն՝ առանց ծնողական խնամքի մնացած անձանց շրջանակ՝ հաշվի առնելով նշված խումբ անձանց առավել խոցելի լինելը: Նշված իրավական կարգավորումը հնարավորություն է տալիս մինչև 23 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած անձանց օգտվել առողջապահական և կրթական ծառայություններից անվճար: Այսինքն՝ պետությունը կատարում է իր «պարտականությունները» մանկատան սան հանդեպ, որից հետո արդեն նա ինքնուրույն է իր կարիքները հոգում»,-ասում է իրավաբան Աղանիկ Ավետիսյանը:

Վանաձորի մանկատան տնօրեն Մ.Դավթյանի կարծիքով էլ. «Ո՛չ մանկատունը և ո՛չ էլ մանկատան երեխաներն այսօր խնդիրներ չունեն:Խնդիրներ ունեն նախ ծնողները, որ լքել են իրենց երեխաներին, ապա՝ հասարակությունը: Ժողովուրդն իր մեջ ձևավորել է կարծրատիպ, ըստ որի, մանկատան երեխաները բազմաթիվ խնդիրներ ունեն:Այնինչ՝ մանկատան երեխաները երևի թե ավելի հեշտ են ինտեգրվում հասարակությունում, քան ընտանիքից դուրս եկած երեխան»:


Պատմում է հոգեբան Կարինե Հովհաննիսյանը:

Ինչպե՞ս են մանկատան սաները ինտեգրվում հասարակությանը,ի՞նչ խնդիրներ են ծագում այս ընթացքում, այս հարցերի պատասխանները ստանալու նպատակով անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ մեծամասնության կարծիքով մանկատան սաներին խանգարում է և՛ իրենց հանդեպ հասարակության խղճահարությամբ վերաբերմունքը,  և՛ այն, որ իրենք մանկատնից են և ներքին հոգեբանական խնդիրներ ունեն: Մանկատանը մեծացած երեխաների ինտեգրման համար խոչընդոտ է նաև  հասարակությունից ստացած «մանկատան երեխա» պիտակավորումը: Հասարակությունը տարբերություն է դնում մանկատանը և ընտանիքում մեծացած երեխաների միջև:

 «Մանկատունը երբեմն ավելի լավ պայմաններ կարող է ստեղծել երեխայի համար, քան ընտանիքը:Եթե երեխայի իրավունքները ոտնահարված են, ընտանիքը չունի բավարար միջոցներ երեխաներին ապահովելու համար, ընտանիքի անդամները ոտնձգությունների են ենթարկում նրանց, ապա ավելի լավ է երեխան լինի ապահով ձեռքերում ու առանց ահի քուն մտնի գիշերը, քան մնա ընտանիքում»- ասում է Վանաձորի մանկատան մեթոդաբան Լյուբա Հովհաննիսյանը:

Безымянный

ՀՀ մանկատների սաների մեծամասնությունը ծնողներ ունի:Մանկատներում ծնողազուրկ երեխաների քանակը շատ քիչ է:Հիմնական մասը սոցիալապես անապահով ընտանքիներից են: Հասարակության սոցիալական իրավիճակի վատթարացմանն ու լավացմանը համընթաց  փոփոխվում է մանկատան սաների քանակը:Մանկատունը լքելուց հետո այս երեխաները վերադառնում են ընտանիք:Ծնողազուրկ երեխաների դեպքում ՝աղջիկների հիմնական մասը «Մեր տուն» կոչվող հասարակական կազմակերպություն է գնում, իսկ տղաները գնում են բանակ: Կան հասարակական կազմակերպություններ,որոնք բանակից վերադառնալուց հետո տղաներին մի քանի տարի ժամկետով բնակարաններ են տրամադրում՝ մինչև իրենք աշխատանք գտնեն և ունակ լինեն իրենց կարիքները ինքնուրույն հոգալու:

Զինաիդա Սմբատի Մարտիրոսյան

ՍԳՍ, 4-րդ կուրս, անգլերեն և միջազգային լրագրություն

23 views0 comments

Comments


bottom of page