ServiceTitan ընկերության PR & Communications Manager, «Հետք» պարբերականի թղթակցից (թեք լրագրող)
Երբ սովորում էի ավարտական դասարանում, Բրյուսովի լրագրության ԳՈՒ կենտրոնը էսսեների մրցույթ էր հայտարարել: Մասնակցեցի այդ մրցույթին, հաղթեցի և որպես հաղթող`Բրյուսովում մասնակցեցի 3-օրյա վարպետության դասերի։ Ինձ շատ դուր եկավ դասընթացի կազմակրպման մեթոդիկան, բովանդակությունը ու հասկացա, որ ցանկանում եմ սովորել Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանում:
Դիմորդներին խորհուրդ կտամ շատ լավ մտածել մասնագիտություն ընտրելիս։ Եթե որոշում են կայացնում դառնալ լրագրող, ապա պետք է օգտագործել ցանկացած հնարավորություն՝ պրակտիկա անցկացնելու հենց առաջին կուրսից։ Ես ինքս աշխատել եմ ուսանողական տարիներին, թղթակցել եմ առցանց պարբերականների և հասկացել եմ, որ հենց դա է այն լրատվամիջոցը, որտեղ ցանկանում եմ աշխատել: Լրագրությունը շատ մեծ հնարավորություններ է տալիս, պետք է ընտրել ձեզ համապատասխան լրատվամիջոցը և ոլորտը, որը ցանկանում եք լուսաբանել: Դա շատ կարևոր է։ Օրինակ՝ ես գրում եմ միայն տեխնոլոգիաների մասին, դա օգնում է ավելի կենտրոնացած լինել, թեման ավելի խորը ուսումնասիրել և ոլորտում լինել լավագույններից:
Comments