top of page
Search
Writer's pictureBrusov Journalism

Հայտնի մոդելը հայ մոդելավորողի զգեստը կրել է «Օսկար»-ի ժամանակ. «Արմենպրես լայֆ»-ը զրուցել է Մարիա Գ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օսկար 2018» մրցանակաբաշխությանը հայտնի երգչուհի, դերասանուհի, մոդել Վիկտորիա Սամըրը կրում էր հայազգի դիզայներ Մարիա Գրիգորյանի ձևավորած զգեստը: Դիզայների հիմնադրած հայտնի La Bottega Mellardi բրենդը գոյություն ունի 2017 թվականից:

Նախկինում դերասանուհի Վիկտորիա Սամըրը  համագործակցել է հռչակավոր «Max Mara» բրենդի հետ, իսկ Մարիայի և Վիկտորիայի առաջին համագործակցությունը սկսվում է, երբ Վիկտորիան  չի կարողանում գտնել իր պատկերացրած զգեստը «Max Mara»-ում: «Նրան տալիս են իմ ինստագրամյան էջը`ասելով մի գուցե ինձ մոտ գտնի: Նա հավանում է իմ զգեստները և կապ հաստատեց ինձ հետ»,-«Արմենպրես լայֆ»-ին պատմել է Մարիա Գրիգորյանը:

28576383_1459537870841663_3862748768315113472_n

Մինչ «Օսկար»-ը Վիկտորիան ևս երկու «Mellardi» զգեստ է կրել, որոնցից մեկը «Family Film Awards»-ի ժամանակ:  «Օսկար» մրցանակաբաշխության զգեստի համար կրկին դիմում է Մարիա Գրիգորյանին:

«Նա ինձ հարցրեց՝ արդյո՞ք ունեմ զգեստ, որը ոչ ոք չի տեսել, պատասխանեցի, որ չունեմ, բայց կունենամ: Նա ցանկանում էր արքայադստեր տեսք ունենալ: Շատ դիզայներներ են առաջարկել նրան զգեստներ և նա ուներ մեծ ընտրություն, բայց  ընտրեց իմ մոդելավորած զգեստները: Երբ այն կրեց ասաց`«սա այն էր, ինչ ուզում էի»: Զգեստն ամբողջովին ձեռքի աշխատանք է: Կորսետն  ասեղնագործված է, արված է ֆլորենտինյան ոճով և նրա վրա ծախսվել է շուրջ 300 ժամ»:

Վիկտորիան իր ինստագրամյան էջում գրում է, թե որքան հաճելի է կրել «Mellardi»-ի զգեստը:

Հայ մոդելավորողը պատմում է, որ զգեստը «Mellardi» բրենդի կողմից նվիրել են  Վիկտորիա Սամըրին: «Նա այնքան է հավանել «Mellardi» նորաձևության տունը, որ պատրաստվում է համագործակցել մեզ հետ և կրել մեր էքսկլյուզիվ զգեստները: Նա աշխատում է շատ դիզայներների հետ, բայց ընտրեց մերը»,-ասում է Մարիա Գրիգորյանը:

Վիկտորիայի դիմահարդարմամբ զբաղվում է Գոհար Գալստյանը: Մարիայի խոսքով միայն նա իրավունք ունի շպարել նրան:

28661331_1458462250949225_7236794489581338624_n

Մարիա Գրիգորյանի կարիերայում մեծ դեր են ունեցել քույրն ու եղբայրը, ում անվան հապավումներով էլ ձևավորվել է բրենդի անվանումը: «Մել` իմ քույրն է, Արտ`եղբայրս, իսկ վերջավորությունն իտալական է: Քույրիկս և եղբայրս իրավաբաններ են, և ես փորձում էի գնալ իրենց ճանապարհով: Բայց նրանք  ինձ ստիպեցին թողնել ամեն ինչ ու գնալ արվեստի ճանապարհով: Ընդունվել էի հայտնի UCLA համալսարանը, բայց քույրիկս առանց ինձ ասելու դիմել էր «Վուդբըրի» համալսարան ու ինձ ուղարկեց հարցազրույցի»,-հիշում է Մարիան:

1111

Այսպիսով Մարիան երեք տարի սովորում է «Վուդբըրի» համալսարանում`հագուստի մոդելավորման բաժնում: «Ավարտելուց հետո անմիջապես սկսեցի աշխատել Բրիջիթ Մյուլլերի հետ: Աշխատում էինք հայտնիների համար: Առաջարկ ստացա աշխատելու Թեյլոր Սվիֆթի հետ: Բայց մերժեցի, քանի որ հոգնել էի. Կատարած աշխատանքս ուրիշի անվամբ էր մատուցվում: Ու սկսեցի զբաղվել իմ նորաձևության տան աշխատանքներով: Աշխատել եմ նաև  Բևերլի Հիլզի  «Էմպորիո Արմանի»-ում»:

Քրիստինա Գալստյան, 4-րդ կուրս

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armenpress.am/arm/news/925805/haytni-modely-hay-modelavoroxi-zgesty-krel-e-oskar-i.html

0 views0 comments

Comments


bottom of page