Կամավորությունը անվճար աշխատանք է հոգեպես բավարարված լինելու և իհարկե տարբեր ոլորտներում փորձառություն ձեռք բերելու միջոց։ Հենց այս գաղափարն է առաջնորդել Ինգա Ավետյանին զբաղվել կամավորական աշխատանքով:
<<Առաջին հաջողված կամավորական փորձը փոխեց իմ կյանքը, այդ ժամանակ ինձ պարզապես անհրաժեշտ էր իմ առօրյան լցնել ինչ-որ հետաքրքրիր զբաղմունքով, կտրվել ամենօրյա ձանձրալի դասապրոցեսից և ես ներգրավվեցի մշակութային փառատոնի կազմակերպչական աշխատանքներում, այդ բավականին խիտ գրաֆիկը ինձ չէր հիասթափեցնում և ես օրեցօր ավելի եմ սիրում այն, ինչ անում եմ, ու իմ բոլոր կրեատիվ մտքերը մեկը մյուսի հետևից կյանքի էի կոչում։ Դրանից հետո ես իմ ամբողջ ազատ ժամանակը տրամադրում էի կամավորական աշխատանքին, և արդյունքում ես միաժամանակ զարգացրեցի և թիմային աշխատանքի հմտություններս, և առաջնորդական, ընդ որում նախկին բավականին անտարբեր քաղաքացուց վերածվեցի հասարարական ակտիվ, նախաձեռնող և միևնույն ժամանակ կարգապահ քաղաքացու։ Կամավությունը պարզապես փոխեց իմ կյանքի ընթացքը>>։
Հայաստանի ուսանողների ազգային ասոցիացիայում:Քննարկում բուհական և անհատական պրակտիկաների շուրջ
Ողջ աշխարհում աշխատանքի այս ձևը շատ տարածված է, մասնավորապես`երիտասարդների և ուսանողների շրջանում: Հայաստանում ընդունված չի եղել անվճար կամավոր աշխատանք կատարել, սակայն երկրաշարժից հետո, տարբեր երկրներից, տարբեր մասնագետներ Հայաստան եկան կամավոր աշխատելու, հետո անկախության տարիներին, 1992 թվականից Հայաստանում սկսեց կամավորական աշխատանք կատարել ամերիկյան <<Խաղաղության գունդ>> կազմակերպությունը և մինչև օրս կամավոր աշխատում են Հայաստանի գյուղերում:
<<Խաղաղության գունդ>> կազմակերպության կամավորները Զորաց քարեր համալիրում
ՄԱԿ- ի գլխավոր համաժողովը առաջարկել է 1985 թվականի, դեկտեմբերի 5-ին հռչակել կամավորների միջազգային օր: Կամավորները այն անձիք են, ովքեր իրենց ազատ ժամանակը նվիրում են հասարակությանը օգնելուն և մի շարք խնդրներ լուծելուն: Կամավորները իրենց կյանքը, էներգիան, ժամանակը տրամադրում են որև գաղափարի` առանց ակնկալիքի և վարձատրության: Հայաստանում կամավորության մշակույթը նոր է սկսում ձևավորվել: Կամավորական աշխատանքի առավելությունների, թերությունների, հասարակության մեջ ձևավորված տարբեր կարծիքները կներկայացնեն կամավորներն իրենց պատմություններով:
Շատ հաճախ կամավորական աշխատանք կատարողներին տրվում են հանձնարարություններ, որոնք ներառված չեն իրենց պարտականությունների մեջ, այդպիսի փորձառություն է ունեցել Էլեն Ավագյանը:
<<Կամավորական աշխատանք կատարելիս քեզ միշտ շահագործում են և երբեմն ոտնահարում քո իրավունքները: Իրենց թվում է, որ դու ցանկացած աշխատանք պետք է կատարես, սկսած մաքրուհու աշխատանքից մինչև բանվորի: Ես հրաժարվել եմ անել այն, ինչի մասին նախօրոք չեմ իմացել: Բայց կամավորությունը իր դրական կողմերն էլ ունի, օրինակ նոր ընկերներ, նոր շրջապատ>>:
Ըստ Ադելինա Ենոքյանի, ով իր կամավորական աշխատանքները կատարել է World Vision կազմակերպությունում, կամավորությունը շատ գիտելիքներ և հմտություններ է տալիս, որը կարելի էի կիրառել հետագա քո գործունեությքան ընթացքում:
<<Կամավորության շնորհիվ ես ունեմ բազում ընկերներ Հայաստանի բոլոր մարզերից և դա մեծ հարստություն է: Ես կամավորության շնորհիվ աշխատանք ունեմ, բայց շարունակում եմ աշխատել կամավոր, որպեսզի իմ գիտելիքները փոխանցեմ ուրիշներին և օգնեմ համայնքիս զարգացմանը>>:
World Vision կազմակերպության կամավորները Սիսիանում
Օզենի Ավետիսյանը կամավորական բազմիցս աշխատանքներ է կատարել մի շարք կազմակերպություններում, այդ թվում`<<Ինտեգրման Ակումբ>>, <<Լիարժեք կյանք>>, <<Երիտասարդական սոցիալական ֆորում>>, <<Ամերիկյան խորհուրդ>> :
<<Ինձ համար կամավորությունը կյանքի անբաժան մասն է, որը դարձնում է իմ կյանքը ավելի գունեղ ՝ լի դրական լիցքերով: Ինքս երկար տարիներ կամավորական աշխատանք եմ կատարել մի շարք կազմակերպություններում և օժանդակել եմ տարբեր ծրագրերի իրականացմանը: Կարծում եմ կամավորական աշխատանքը գրեթե թերություններ չունի, քանի որ մշտապես օգնում է կամավորին զարգացնելու մասնագիտական և անձնային որակները: Հայաստանում կամավորության գաղափարը դեռևս նոր է տարածվում և շատ մարդկանց համար խորթ է համարվում: Համոզված եմ ,որ մի քանի տարի անց այն ավելի լայն տարածում ձեռք կբերի նաև Հայաստանում>>:
<<Ամերիկյան Խորհուրդ>> կազմակերպության կամավորները մասնակցում են Education USA ֆորումին
Տաթևիկ Թամազյանը <<Եվրոպական կամավորական ծառայության>> ծրագրի միջոցով, այժմ կամավորություն է անում Չեխիայի` Լաբեմ քաղաքում, աշխատում է տեղի կենտրոնական գրադարանում, միևնույն ժամանակ դասավանդում է օտար լեզուներ: Տաթևիկը նաև կամավորություն է արել Հայաստանում, կատարել է գրադարանավարուհու աշխատանք: Համեմատելով կամավորությունը Հայաստանում և Չեխիայում` եկել է հետևյալ եզրահանգմանը, որ օտար երկրում կամավորությունը շատ հարգված աշխատանք է, իսկ մեր երկրում անլուրջ են վերաբերվում դրան: Հայաստանում կարևորում են վարձատրելը, օտար երկրում հարգում են աշխատանքը: Ցանկացած աշխատանք շատ բարձր է գնահատվում և ավելի զարգացած է կամավորական մշակույթը, քան մեր երկրում: Գուցե Հայաստանում ձևավորված կարծրատիպերն են խանգարում:
Մարիամ Կարոյի Ղևոնդյան
ՍԳՍ, 4-րդ կուրս, անգլերեն և միջազգային լրագրություն
Comments