top of page
Search
Writer's pictureBrusov Journalism

Ծխել, թե՞ ոչ. այս է խնդիրը

«Ես ծխել եմ ու շարունակելու եմ ծխել, ո՞վ կարող է գալ իմ տան մեջ ինձ տուգանել։ Ես իմ առողջության մասին եթե չեմ մտածում,էլ պետությունն ինչի՞ է խառնվել իրար, բան ու գործ չունի՞». բարձր մտորում էր հիսունն անց մի տղամարդ երթուղային տաքսիում ռադիոյով ՝ ծխելու համար բարձր տուգանքներ սահմանող օրենքի նախագծի մասին լսելուց հետո։

Թեման հետաքրքրեց. որոշեցի փոքրիկ հետաքննություն անել՝ պարզելու, թե Երևանում ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիները նախագծի վերաբերյալ։ Բլից հարցման արդյունքում պարզվեց, որ Հայաստանում մեծ է ծխողների թիվը, որից տոկոսային հարաբերությամբ 14%-ը 15-20 տարեկաններ ծխողներն են, 43%-ը ՝ 20-40տարեկան, 33%-ը՝  40-ից բարձր և միայն 10% -ը չեն ծխում։

Print

«Ես՝ ինքս, չեմ ծխում և ամեն դեպքում, կարծում եմ,որ սահմանափակում պետք է լինի։ Կողմ եմ պետության կողմից վերջերս որդեգրած հակածխախոտային քաղաքականությանը, քանի որ ակտիվ ծխողները, կամա, թե ակամա, վնասում են նաև մեր՝ պասիվ ծխողներիս առողջությանը». զրույցի ժամանակ ասաց մաշկաբան Էդգար Ադիլխանյանը։ Իսկ թերապևտ-թոքաբան Իրինա Խաչատրյանը ծխելը համարում է չարիք համայն բնակչության համար,  որը, բացի ամեն ինչից, նաեւ սոցիալական վնաս է հասցնում։ «Հիվանդը բողոքում է , որ դեղորայքը թանկ է, ավելի մատչելի դեղ նշանակեմ, սակայն ամեն օր առնվազն 1000 դրամ ծախսում է ծխախոտ գնելու համար»։

Բժիշկը ծխելը համարում է համար մեկ սթրես, որն արտահայտվում է նիկոտինի նկատմամբ կախվածությամբ, սակայն առաջարկում է կախվածությունը նվազեցնելու և հետագայում ամբողջությամբ օրգանիզմից հանելու մի քանի մեթոդ։ «Մենք առաջարկում ենք զերծ պահել օրգանիզմը քրոնիկ հիվանդություններից, այդ թվում սուր, քրոնիկ բրոնխիտ, թոքի քաղցկեղ։ Գոյություն ունեն նիկոտինային բլիստերներ, ենթամաշկային բլիստերներ, ինչպես նաև ենթալեզվային հաբեր, որոնք օր օրի նվազեցնում են նիկոտինի քանակությունը, և, ի վերջո, հանում են օրգանիզմից այդ կախվածությունը»։

Ռիմա Սարգսյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/02/15/937291/

© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

5 views0 comments

Comments


bottom of page