top of page
Search
Writer's pictureBrusov Journalism

Լույս է տեսել Արմեն Պետրոսյանի 10-րդ գիրքը

Մարտի 15-ին «Հայ Գիրք» գրախանութում Արմեն Պետրոսյանի «Հայ ժողովրդի ծագման խնդիրը» գրքի շնորհանդեսն էր: Արմեն Պետրոսյանը ՀՀ ԳԱԱ-ի հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Մաշտոցի անվան մատենադարանի գիտաշխատող է: Նա 10 գրքի և 250 գիտական և գիտահանրամատչելի հրապարակումների հեղինակ է, որոնք տպագրվել են նաև այլ լեզուներով:

Գրքի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն այսպես ներկայացրեց գրողին.

«Ես մի քիչ թեական վերաբերմունք ունեմ այն գրքերի հանդեպ, որոնք վերաբերում են հայի ծագմանը: Բայց այլ վերաբերմունք կունենայի այս գրքի նկատմամբ, եթե այն Արմեն Պետրոսյանը հեղինակած չլիներ: Ցանկացած նյութ, որի մեջ նա խորանում է, լի է բացահայտումներով և անակնկալներով: Ես այս գիրքը համարում եմ մեր վերջին տարիների նվաճումներից մեկը, իր տեսակի մեջ»:

Նկար-2

Հեղինակն ասաց.

«Դպրոցական տարիքի միջին տարիներից սկսած այս հարցը ինձ հետաքրքրել է: Եվ այս գրքում ես փորձեցի ներկայացնել այն տեսակետերն ու մոտեցումները, որոնք նմանօրինակ այլ աշխատություններում ներկայացված չեն»:

Արմեն Պետրոսյանը պատմեց, որ գիրքը գրելիս օգտվել է առասպելաբանական, պատմական, լեզվի ծագումնաբանությանը վերաբերող աղբյուրներից: «Կարելի է օգտագործել առասպելները, բայց պետք է իմանալ, որ դա պատմություն չէ, այլ հատուկ աղբյուր է, որը պետք է ունենա իր հատուկ օգտագործումը»:

«Իմ գրքում ներկայացված հիմնական խնդիրներից մեկն այն է, թե ինչքան ժամանակ առաջ է հայկական լեռնաշխարհում ծագել հայերենը: Ես փորձել եմ ցույց տալ, որ այն հիմնականում երևում է նախաուրարտական դարաշրջանում: Եթե փորձենք տեղայնացնել հայոց լեզուն, կստացվի Հայկ նահապետի ապրելու և նրա որդու տեղափոխված Այրարատ նահանգի Արարատյան դաշտը: Եվ այդ օրվանից մինչև այսօր Արարատյան դաշտը մնում է Հայաստանի կազմում»:

Շուշան Խաչատրյան, 4-րդ կուրս

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/03/15/942922/

3 views0 comments

Comments


bottom of page