top of page
Search
Writer's pictureBrusov Journalism

Լինել հեռատես և չդառնալ կարճատես

Մարդկության մոտ մեկ երրորդը կարճատեսություն ունի: Սա տեսողական խանգարում է, որի դեպքում դիտվող առարկան պարզ տեսանելի է միայն մոտ տարածության վրա: Կարճատեսության հիմնական պատճառների, կանխարգելման և բուժման մեթոդների մասին՝ ակնաբույժ Ագաթա Սնխչյանի հետ հարցազրույցում:

-Ներկայումս կարճատես է երկրի բնակչության 27%-ը, իսկ 2050–ին, ըստ հաշվարկների, կարճատես կլինիարդեն ուղիղ կեսը: Ինչո՞վ է պայմանավորված նման գերարագ աճը:

Ես որոշ վերապահումով կմոտենայի այս թվերին, սակայն, վստահ կարող եմ ասել, որ կարճատես մարդկանց թիվըտարեց տարի աճում է: Նմատատիպ շարժը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով: Նշեմ բնությանաղտոտված լինելը, որը հատկապես սննդի միջոցով անդրադառնում է տեսողական օրգանի վրա:Իրենց դերըառաջացման եւ զարգացման հարցում ունեն նաեւ համակարգիչն ու այլ նորագույն տեխնիկական սարքերը: Հավելեմ,որ կա տեսակետ, համաձայն որի կարճատեսությունը դա մարդու տեսողական ապարատի էվոլյուցիոն զարգացմանհաջորդ քայլն է, քանի որ նրան այլեւս պետք չէ տեսնել շատ հեռուները եւ սնունդ որսալ, այլ մինչեւ կյանքի վերջտեսնել լավ եւ հստակ մոտիկ դիստանցիայի վրա:

Վերջերս հրապարակված հետազոտությունների համաձայն համակարգիչն ու սմարտֆոններն ամենևին էլկարճատեսություն չեն ծնում եթե չկա գենետիկ հակվածություն: Ի՞նչ կասեք այս մասին:

Համակարգիչն ու սմարտֆոնները կարող են անել երկու բան։ Նախ՝ այո, դրանք կակտիվացնեն վիճակ , որի դեպքումկարտահայտվի ժառանգական նախատրամադրվածությունը։ Մյուս կողմից սմարֆոների եւ այլնի գերօգտագործումըբերում է ակկոմոդացիայի՝ սպազմի(lլարվածության), իսկ կայուն սպազմի պայմաններում կարող է ձեւավորվելկարճատեսություն առանց ժառանգականության։

–Տարիքային ո՞ր խմբերն են ռիսկի գոտում և ո՞ր տարիքում է ավելի հեշտ կանխել հետագա աճն ուբարդությունները:

Հիմնական ռիսկի խումբը դա ակտիվ աճի շրջանում գտվող երեխաներն ու պատանիներն են: Հենց այս տարիքւմ,պահպանելով տեսողական հիգիենան, որն ասելով ի նկատի ունենք առողջ սնունդ,տեսողական օրգանի վրա հանգիստ-լարվածություն ճիշտ հերթագայում, սպորտ եւ քնի ճիշտ ռեժիմ, մենք կխուսափենք կարճատեսության առաջացումից,կամ գոնե կկանխենք դրա զարգացումը:

–Որո՞նք են կարճատեսության շտկման և բուժման ժամանակակից մեթոդները և ինչպիսի՞ նոր մեթոդներ ենսպասվում ապագայում:

Վերջին տարիներին, բացի մեզ քաջ հայտնի ակնոցային եւ կոնտակտային լինզաներով շտկման մեթոդներից, լայնտարածում են գտել լազերային միջամտությունները: Դրանք անարյուն եւ ակնաբուժության մեջ թերեւս ամենաքիչհետվիրահատական բարդություններ ունեցող միջամտություններն են։ Գոյություն ունեն տարբեր տեխնիկաներ, որոնցընտրությունն արվում է ելնելով հիվանդի ունեցած ախտորոշումից եւ նաեւ տնտեսական ֆակտորներից:

-Կա՞ արդյոք ի ծնե կարճատեսություն և եթե այո, ապա որքա՞ն շուտ է հնարավոր դրա հայտնաբերումը:

Այո, այդպիսի ախտորոշում գոյություն ունի եւ քանի որ այս դեպքում դիոպտրիաները հիմնականում մինուս վեցեւ ավել են, ապա ձեւակերպոմը հնչում է որպես «բնածին բարձր կարճատեսություն»։ Հայտնաբերոմը բժշկի կողմիցհնարավոր է վաղ նորածնային տարքից, սակայն քանի որ սա հաճախ հանդիպող իրավիճակ չէ, ծննդատներում չկասկրինինգային ծրագիր՝ դրա հայտնաբերման համար: Հետրաբար այս բալիկները հայտնվում են ակնաբույժի մոտ, երբշատ ուշադիր ծնողները զգում են, որ իրենց երեխան չափազանց մոտ է տանում օբյեկտները դեմքին, կամճանաչողական ռեակցիա է տալիս հարազատներին միայն շատ մոտենալիս: Եվ վերջիվերջո չմոռանանք համակարգչինու հեռուստացույցին տեսնելու նպատակով մոտենալու ձգտումը, որը եւս կարեւոր ախտանիշ է:

–Ի ծնե կարճատեսության դեպքում բուժման ինչպիսի՞ մեթոդներ են օգտագործվում հատկապես նորածնայինշրջանում:

Ցավոք սրտի այս դեպքում մեր զինանոցն առանձնապես հարուստ չէ։ Երեխան արդեն իսկ ծնվում է բարձրկարճատես, եւ, ի տարբերություն ձեռքբերովի կարճատեսության, այն գրեթե չի ավելանում երեխայի աճին զուգընթաց:Նորածնային տարիքում, ըստ իս, ամենակարեւորը ժամանակին եւ ճիշտ ախտորոշումն է, որը եւ կպայմանավորիերեխայի ներդաշնակ զարգացումը եւ կապը արտաքին աշխարհի հետ: Իսկ եթե կան ակնահատակային խնդիրնեեր,որոնցից կարող են լինել ցանցաթաղանթի կտրուկ բարակումն ու պատռվածքները, ապա մենք օգտագործում ենք մերլազերային վիրահատությունները:

Ակնաբույժը վստահեցնում է, շատ դեպքերում կարճատեսությունն առաջանում է մեր իսկ մեղքով: Այնպես որ, լինելով հեռատես՝ պահպանելով տեսողության հիգիենայի կանոնները, կկանխարգելենք զարգացող կարճատեսությունը:

Սաթենիկ Հարությունյան, 3-րդ կուրս

Նյութը հրապարակվել է 3-րդ կուրսի լրագրող ուսանողների մասնագիտական ինտերնետային թերթում` «ԼրագրոՀ»-ում:

8 views0 comments

Comments


bottom of page