Դեռ 2017թ. հոկտեմբերին շշուկներ էին պտտվում, որ դեկտեմբեր ամսին պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներ են անցկացվելու: 9-13 տարեկան աղջիկներին պատվաստելու էին Գարդասիլ պատվաստանյութով:
աղբյուրը՝ԱՀԿ
Ուշադրության կենտրոնում պատվաստանյութերն էին՝ ‹‹Գարդասիլ›› և ‹‹Ցերվարիքս›› անվանումնումներով:
‹‹ՄՎՊ-ն(մարդու պապիլոմա վիրուս) տարածված ու վտանգավոր վիրուս է: Այն փոխանցվում է տղամարդուց կնոջը սեռական ճանապարհով: Վարակը կարող է առաջացնել սեռական գորտնուկներ և քաղցկեղի մի քանի տեսակ››,- բացատրեց բժշկուհի Լ. Հ-ն:
Բժշկուհու հետ զրույցում պարզ դարձավ, որ ԱՊՔ-ը (արգանդի պարանոցի քաղցկեղը) ՄՎՊ-ով պայմանավորված քաղցկեղների ամենատարածված տեսակն է: Ըստ բժշկուհու, պատվաստանյութերը նվազեցնում են ԱՊՔ-ի առաջացման հավանականությունը:
‹‹ Պատվաստման լավագույն տարիքը 9-14 տարեկան հասակն է: Կոնկրետ ՀՀ-ում 13 տարեկան աղջիկներին են պատվաստելու: Սովորաբար պատվաստումը կատարվում է 3 փուլով: Երկրորդ պատվաստումը կատարվում է առաջին պատվաստումից 5-6 ամից անց: Իսկ 3-րդ պատվաստումը կատարվում է 13-15 ամիս անց››,- բացատրեց բժշկուհի Լ.Հ-ն:
Ա. Ա.-ն առաջիններից էր , ով վստահելով պատվաստվել է: Աղջիկը 13 տարեկան է և պատվաստվել է ծնողների հորդորվ: Մեզ հետ զրույցում նա վստահեցրեց, որ մինչ այսօր իրեն շատ լավ է զգում և, որ պատվաստումը շատ նման է մնացած բոլոր պատվաստումնեին:
Բժիշկ-գինեկոլոգները էլ մեզ հետ զրույցներում հաստատեցին, որ պատվաստվելուց հետո 2-3 օր հնարավոր է նկատվի ինքնազգացողության վատացում, իսկ պատվաստման ժամանակ նաև ցավի զգացողություն:
‹‹ Կողմնակի երևույթներ կարող են նկատվել պատվաստումից հետո, սակայն պետք չէ խուճապի մատնվել: Աղջիկների մոտ կարող է դիտվել գլխապտույտ, ցավ, սրտխառնոց, գլխացավ, ընդհանուր թուլություն: Այս բոլոր կողմնակի երևույթները կրում են ժամանակավոր բնույթ և բացարձակ վտանգավոր չեն››,- վստահեցրեց բժշկուհի Մ.Հ-ը:
Հայաստանում տարեկան գրանցվում է հիվանդացության միջինը 250-300 նոր դեպք, ընդ որում, դրանք հայտնաբերվում են բավական ուշ: ՀՀ-ում 2016-ին արձանագրվել է հիվանդության 243 , մահվան՝ 116 դեպք:
Կից ներկայացնում ենք ԱՊՔ տարածվածությունը Երևանում և մարզերում(2016թ.):
Գծապատկեր 2 Աղբյուրը՝ ՀՀ ԱՆ:
Պատվաստմանը դեմ բժիշկները և առողջապահության մասնագետները հավաստիացնում են , որ պատվաստանյութը վտանգավոր է և կարող է առաջացնել մի շարք լուրջ հիվանդություններ.
անպտղություն,
հաշմանդամություն,
հոգեկան շեղումներ,
նյարդային մի շարք խնդիրներ
Սակայն, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը համարում է արդյունավետ՝ հիմնավորելով, որ դա ապացուցված է բազում հետազոտություններով:
‹‹Պատվաստանյութերը լիովին անվտանգ են: Շատ զարգացած նույնիսկ զարգացող երկրներում կատարվել են բազմաթիվ հետազոտություններ և ապացուցվել է պատվաստանյութերի անվտանգությունը››,- մեզ հետ զրույցում պնդեց բժշկուհի Լ. Հ-ն:
Առողջապահության մի շարք հայտնի փորձագետներ ևս հայտնել են իրենց կարծիքը: «Լույս» տեղեկատվական, վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ պատվաստումից տուժած աղջիկների մասին կան հրապարակված տվյալներ, որոնք անհերքելի են:(ձայնագրությունը՝ Ռադիոլուրի արխիվից):
Հայկ Այվազյանը ընդգծեց այն հանգամանքը, որ ‹‹ԳԱՎԻ›› հիմնադրամը, որը ՀՀ-ին տրամադրել է այս պատվաստանյութը, բավականին վատ համբավ ունի շատ երկրներում: Ըստ նրա բոլոր պատվաստանյութերը գումար աշխատելու միջոց են:
Պատվաստումների և սքրինինգային հետազոտությունների միջոցով կարելի է կանխարգելել արգանդի պարանոցի քաղցկեղը կամ ախտորոշել այն զարգացման վաղ փուլում:Հիվանդը պետք է հանձնի մի քանի հետազոտություններ,որոնք կատարվում են անվճար:
Բուժաշխատողների հետ զրույցում պարզ դարձավ, որ քչերն են հետազոտվում: Բժշկի դիմում են, երբ արդեն նկատելիորեն վատթարացել է հիվանդի վիճակը:
Պատվաստմանը դեմ շատ կանանց կարծիքով պատվաստումները բնակչության թիվը կրճատելու հիանալի միջոց են : Որոշներն էլ կարծում են , որ պետությունը իրենց երեխաներին որպես թիրախ է վերցրել՝ հետազոտություններ կատարելու համար:
Լենա Կարապետյանը մեզ հետ հեռախոսազրույցում պնդեց, որ երբեք թույլ չի տա իր աղջկան պատվաստեն, իսկ քաղցկեղից խուսափելու համար կան համապատասխան հետազոտություններ:
Համաձայն ԱՀԿ-ի 2006թ. կիրառվել է ՄՎՊ-ի դեմ պատվաստանյութի ավելի քան 270մլն դեղաչափ: Համաձայն մի շարք հետազոտությունների՝ պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութերը անվտանգ են, հակառակի մասին դեռ չկա ոչ մի գիտական ապացույց: Պատվաստանյութերը արդյունավետ ազդեցություն ունեն արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման համար:
Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական հանձնաժողովն (ՊԱԳԽՀ) անվտանգության տվյալները առաջին անգամ վերանայել է 2007թ. , այնուհետև 2008. 2009, 2013, 2014 և 2015 թվականներին: ՈՒսումնասիրությունների արդյունքում ստացվել են տեղեկություններ անաֆիլակտիկ շոկի և ուշաթափությունների վերաբերյալ:Անաֆիլակտիկ շոկի առաջացման ռիսկը կազմել է 1.7 դեպք ՝1մլն դեղաչափի հաշվարկով: Համաձայն ուսումնասիրությունների՝ ուշագնացությունները կապված են եղել ներարկման վախով, իսկ անաֆիլակտիկ շոկ առաջացել է այն աղջիկների մոտ, որոնք ունեցել են այլ հիվանդություններ ևս: Այլ կողմնակի ազդեցություններ չեն արձանագրվել և ՊԱԳԽՀ-ն ՄՎՊ-ի դեմ պատվաստանյութերը համարել է որպես անվտանգ պատվաստանյութեր:
Ըստ ԱՆ տվյալների ՄՎՊ-ի դեմ ՀՀ-ում պատվաստվել է 301 աղջիկ, որոնց մոտ չի դիտվել որևէ հետպատվաստումային ռեակցիա:
Աննա Արմենի Առաքելյան
ՍԳՍ, 4-րդ կուրս, անգլերեն և միջազգային լրագրություն
Comments