top of page
Search
Writer's pictureBrusov Journalism

«Իմ կոտրվելով շատերին հուսախաբ կանեմ»

23-ամյա Արևիկ Հայրապետյանը սովորում է Հյուսիսային համալսարանի մագիստրատուրայի 2րդ կուրսում: Ապագա ուսուցիչ է,շատ է ուզում աշխատել հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների հետ, ասում է՝ նրանք հոգևոր օժանդակության կարիք շատ ունեն: Արևիկի հետ զրուցել ենք իր անցած ուղու և հաշմանդամության վերաբերյալ հասարակության վերաբերմունքի մասին:

– Հաշմանդամություն ունեցող երեխաների համար ներառական ծրագիրը դպրոցներում համեմատաբար նոր է: Ինչպե՞ս ինտեգրվեցիր դպրոցական միջավայրին, երբ դեռ չէր գործում այս ծրագիրը:

Ես միշտ սիրել եմ մեկուսանալ, բայց ծնողներս միշտ պայքարել են իմ ուսման համար: Երբ ինձ դպրոց տարան, առաջին արձագանքս ոչ ադեկվատ էր: Նույնիսկ տնօրենն այնպես արձագանքեց, կարծես ցանկանում էր ասել. «Ինչու՞ եք բերել այս աղջկան»: Բոլորին թվում էր, որ եթե ֆիզիկական խնդիր ունեմ, պետք է նաև մտավոր խնդիրներ ունենամ և չեմ կարող սովորել: Բայց ժամանակն ու ունեցածս ուժերը հակառակն ապացուցեցին: Ծրագիրը, կարծում եմ, որոշակի հնարավորություններ է ընձեռում այն երեխաներին,որոնք ավելի կաշկանդված ու վախեցած են: Իսկ ես, երբ տեսնում էի, թե ինչպես են սովորում դասընկերներս, երբ խոսում էին իրենց նպատակներից, ներքին ինքնավստահություն էի ձեռք բերում: Հիմա ունեմ այն, ինչ ունեմ:

–Ինչպիսի՞ն էր դասընկերներիդ առաջին արձագանքը:

Չգիտեմ էլ՝ ինչպես սկսել J Ծայրահեղ տարբեր էր ամեն ինչ՝ դրականից մինչև բացասական: Եթե սովորաբար աղջիկներն են ավելիհոգատար լինում իրենցից թույլի նկատմամբ, իմ դեպքում հակառակն էր՝ մի քանի բացառություններով: Մեր տղաներն ավելիհոգատար էին ու ուշադիր: Երբ ինչ-որ բանի կարիք էի զգում, իրենք առաջինն էին փորձում օգնած լինել, թեև ես սկզբում չէի շփվումընկերներիս հետ: Ինձնից ու դասընկերներիցս  պահանջվեց 2 տարի հասկանալու, որ պետք է հարգանքով ու կարեկցանքովվերաբերվել դիմացինին:

–Մուտքը նոր միջավայր ի՞նչ փոխեց քո մեջ:

Մուտքը նոր միջավայր ինձ համար նախ խոչընդոտները հաղթահարելու, նոր բաներ սովորելու և փոխվելու առիթ դարձավ: Ավելիհանդուրժող եմ դարձել, քանի որ դասընկերներս էլ նույն հասարակության անդամներն են: Եթե իմ փոխարեն տեսնեին մեկ ուրիշին,միևնույնն է, նույն վերաբերմունքն էին ցուցաբերելու: Հիմա եմ հասկանում, որ իմ դպրոց գնալը շատ ճիշտ էր: Ես դարձա այն, ինչ որոշչափով երազում էի:

–Ի՞նչ կասեր ներկայիս Արևիկը հին Արևիկին:

-Շատ-շատ բան է փոխվել: Այժմյան Արևիկը ծիծաղում է հին Արևիկի վրա: Հին Արևիկն իրենց չէր կարող պաշտպանել: Հիմա ես գիտեմ՝ ով եմ, ու նախ և առաջ խնդիր չունեմ պաշտպանվելու, թեև, հարկ լինելու դեպքում, կարող եմ:

-Երբևէ մտածե՞լ ես, որ արտերկրում քեզ ավելի հեշտ կլիներ ապրելն ու կայանալը:

-Ամենահուսահատ պահերիս ընտանիքս նույնիսկ պատրաստ էր ինձ արտերկիր տանել, բայց հենց հստակ որոշում կայացնելու պահն էր գալիս՝ վարանում էինք: Չգիտեմ՝ հայրենի՞քն ենք շատ սիրում, թե՞ հավատն է ավելի մեծ, որ մի օր ամեն ինչ լավ կլինի: Այնուամենայնիվ, կարծում եմ, արտերկրում հնարավորությունները շատ են, բայց մշտական բնակության, կարիերա ստեղծելու համար հիմա ուզում եմ այստեղ մնալ, իսկ հետագաս կյանքը ցույց կտա:

–Ինչպե՞ս սկսեցիր պարով զբաղվել:

Ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը միշտ գնում էի «Կարին» ազգագրական համույթի բաց դասերին: Ինձնից գոհ փորձում էի շարժումներ անել, երբեմն չէր ստացվում: Լսում էի կողքից ծաղրական մեկնաբանություններ ու ավելի անկոտրում էի դառնում: Հետո համույթի անդամներից ինձ հրավիրեցին սիրողական խմբում պարելու, զարմանքով, բայց մեծ սիրով համաձայնեցի: Սա մեծ փոփոխություն էր կյանքումս: Դա էլ կարողացա հաղթահարել: Ամենալավը կարողանում եմ պարել Կարնո քոչարի, Գյովնդ, Մշո խըռ և Թամզարա, պարային ցատկեր շատ չկան J

 -Ո՞րն է քո կարգախոսը:

-Իմ կոտրվելով շատերին հուսախաբ կանեմ: Շատ մարդիկ կան, որոնք ինձնով հպարտանում են: Կարգախոսս առաջ գնալը,պայքարելն  ու երբեք չհանձնվելն է:

–Ի՞նչ խորհուրդ կտաս հաշմանդամություն ունեցող այն անձանց, որոնք չունեն բավարար կամքի ուժ հասարակությանլիիրավ անդամը դառնալու համար:

-Ես  ծնողներիս շնորհիվ գտա հավատս ու ուժս: Վստահ եմ՝ բոլորն էլ  ունեն հարազատ մարդիկ, որոնք հանուն իրենց պատրաստ ենամեն ինչի: Մենք ավելին, քան մյուսները, ունենք դրա կարիքը: Ուղղակի հավատացեք Աստծուն և հուսացեք, ամեն ինչ կստացվի:

 Մարիամ Գրիգորյան, 3-րդ կուրս 

2 views0 comments

Comments


bottom of page