top of page
Search
Writer's pictureBrusov Journalism

Թույլ լսողություն. ուժեղ կամք

«Մայրս միշտ էնպես էր անում, որ ինքն իրեն հասարակության լիարժեք անդամ զգար, ու իրեն շրջապատողներն էլ ընդունել են էնպիսին, ինչպիսին կա: Հետաքրքիր բան պատմեմ…հիշում եմ, որ փոքր էինք, միշտ մայրս իրեն սովորեցնում էր բառերը ճիշտ արտասանել, հայելին պահում էր բերանի մոտ, բառն ասում էր, Սենոն կրկնում էր ու էնքան, մինչև ճիշտ ասեր:

Իմ ու փոքր եղբորս մոտ էլ էր սովորություն դարձել, եթե սխալ բառեր էր ասում, ուղղում էինք, բայց ինքն իրեն վատ չէր զգում դրանից, հակառակը ,ամեն անգամ, երբ մի նոր բառ էր ճիշտ ասում, ուրախանում էր, ուզում էր նորերը սովորել»,-Aravot.am-ի հետ զրույցում պատմեց ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Սենիկ Սերոբյանի քույրը: Իսկ ես՝ նրա դասընկերուհին, կարող եմ հազար ու մի պատմություն պատմել Սենոյի մասին (չի սիրում,երբ իրեն Սենիկ են ասում): Ամենից վառ հիշում եմ 8-րդ դասարանը: Դպրոցում համարվում էր ներառական աշակերտ լսողական խնդիրների պատճառով (հիվանդությունը՝ թույլ լսող), ու ամեն օր դպրոցն անվճար սնունդ էր տրամադրում նրան ու իր նման  խնդիրներ ունեցող  մնացած աշակերտներին: «Սենիկ Սերոբյան, Լիլիթ Գաբոյան… եկել ե՞ն: Իրենց ասեք թող իջնեն ուտելիքն ստանան». ամեն անգամ դասարանի դուռը բացվում էր ու ջոկատավարուհին գռեհիկ տոնով կրկնում էր այս նախադասությունը: Ուղղակի տեսնել էր պետք Սենոյի դեմքը. այս փոքրամարմին, բայց հզոր կամքի տեր տղան կախում էր գլուխը, բայց երբեք չէր օգտվում դպրոցի «ողորմությունից»: «Չէ, ինչի՞ց նեղվեմ, իրականությունն էս ա, ինձ էլ Աստված սենց ա ստեղծել: Ծնողներս ու շրջապատս երբեք չեն թողել, որ զգամ թերությունս, հակառակը, միշտ կողքիս են եղել, ու ես ինձ լիարժեք եմ զգացել»,- հարցազրույցի սկզբում նշեց Սենոն:

Շատ փոքր տարիքից է զբաղվել սպորտով՝ սկզբում ֆուտբոլ, հետո ըմբշամարտ: Սկզբում ոչ բոլորն են աջակցել, շատերը նույնիսկ ծաղրել են, մտածել՝ ինչի ՞ կարող է հասնել այս երեխան, ոմանք էլ  միշտ քաջալերել են, բայց այն մեծ հույսը, այն մեծ ձգտումը, որն  իր մեջ է եղել, հաղթել է բոլորին ու ամեն ինչ:

Ռիմա ՍԱՐԳՍՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/02/11/936572/

© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

8 views0 comments

Comments


bottom of page