top of page
Search
Writer's pictureBrusov Journalism

Ընտանեկան բռնություն. լատենտայնությունից դեպի օրինական դաշտ

31344650_1753365784759554_6711207371495964672_n

Հայաստանում ընտանեկան բռնությունը թաքնված (լատենտային) հանցավորություն է եղել՝ նման սառցաբեկորի, որի տեսանելի հատվածը մի քանի անգամ փոքր է, քան ջրի տակ գտնվող անտեսանելի հիմքը։

Լիլիթին հանդիպեցի ամիսներ առաջ.  32- ամյա կին, որը տարիներ շարունակ ենթարկվել է ընտանեկան բռնության. ‹‹Ամուսնության սկզբի երկու տարին մեզ մոտ ամեն ինչ հարթ էր ընթանում: Վեճերը սկսվեցին հղիության 12-րդ շաբաթում, երբ պարզվեց, որ աղջիկ ենք ունենալու. ամուսինս պարբերաբար ծեծում էր ինձ, հայոյում, հղիությունս չընդհատելու դեպքում սպառնում ՝ սպանել: Նույնիսկ ստացել եմ ծանր մարմնական վնասվածքներ, որոնց  արդյունքում կորցրի առաջնեկիս››:

    Ծեծ, սպանելու կամ վնասելու սպառնալիք, մարմնական վնասվածք, սեռական շահագործում, հոգեբանական ճնշումներ, տնտեսական սպառնալիքներ. ահա այսպիսին են ընտանիքում առկա բռնության տեսակները:


   Ի տարբերություն Լիլիթի , Ալինան ընտանեկան բռնությունը վերապրած եւ հաղթահարած կին է, որ արդեն չորս տարի իր երկու երեխաների հետ բնակվում է առանձին ՝ վարձով բնակարանում. 2 երեխայի համար ստանալով 20.000 դրամ ալիմենտ:


          Բռնարարի ընտանիքում ապրելով շուրջ 12 տարի, Ալինան բազմիցս ենթարկվել է հոգեբանական, տնտեսական եւ ֆիզիկական բռնության:

      ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայության փոխանցմամբ, քննչական կոմիտեի վարույթում 2017 թվականի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության 458 գործ :

Ստորև ներկայացված է բացահայտված ֆիզիկական բռնության դեպքերը:

վհվգ

      Տարիներ շարունակ ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց եւ երեխաներին օգնել են մի շարք ՀԿ-ներ: Իսկ ‹‹Կանանց աջակցման կենտրոն›› ՀԿ-ն, բացի իրավաբանական, հոգեբանական աջակցությունից, տրամադրում է նաև կացարան:


    ‹‹Կանանց աջակցման կենտրոն›› ՀԿ-ի ներկայացուցիչ Հասմիկ Գևորգյանի խոսքով, ‹‹Ապահով տուն››՝ կացարանից հիմնականում օգտվում են այն կանայք, որոնց կյանքին վտանգ է սպառնում. ‹‹ Հիմնականում ամուսնալուծության փուլում գտնվող կանայք են բնակվում այնտեղ, քանի որ վիճակագրությունն ասում է, որ սպանություններ հիմնականում տեղի են ունենում այն ժամանակ, երբ կինն ասում է բռնարարին, որ հեռանում է››:

     Հայաստանում ընդունված է մտածել, որ ընտանեկան բռնության զոհ կարող է դառնալ միայն կինը: Սակայն ընտանիքում բոլոր անդամները կարող են ենթարկվել բռնության:

ֆկեյս

Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե


      Մինչ 2017 թվականը Հայաստանում չկար ‹‹Ընտանեկան բռնության կանխարգելման ›› մասին օրենք:  ՀՀ արդարադատության նախարարությունը առաջարկելով ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին օրինագծի նախնական տարբերակը՝ առաջարկեց քննարկել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ողջունելով ծրագրին, ներկայացրին իրենց առաջարկությունները եւ դիտարկումները:

    Նախագիծը, հանրային հարթակներից բացի, քննարկվել է նաեւ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում: Այնտեղ իրականացված քվեարկության արդյունքում օրինագծին կողմ է արտահայտվել կայքի այցելուների 43 տոկոսը, իսկ 57-ը դեմ: Քննարկումների եւ քվեարկության համար սահմանված ժամկետը եղել է 2017 թվականի սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 9-ը:

Безымянныйյբնե

     Քննարկումների ընթացքում նախագծի ընդդիմախոսները պնդում էին, որ օրենքը միտված է օտարել երեխաներին ընտանիքներից եւ զրկել ծնողներին ծնողական իրավունքից:

   Քննարկումներից մեկը տեղի ունեցավ 2017 թվականի հեկտեմբերի 18-ին ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ: Ankakh.com-ի հաղորդմամբ, քննարկման ընթացքում հնչել են մի շարք դեմ եւ կողմ կարծիքներ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչ Լուսինե Սարգսյանը դեմ լինելով օրենքին, կարծիք էր հայտնել, որ դրա անհրաժեշտություն չկա, մինչդեռ ոստիկանության ներկայացուցիչ Արթուր Վարդանյանը համոզված էր, որ օրենքի ընդունումը եթե չվերացնի էլ ընտանեկան բռնությունը ՝ ինչ-որ չափով կնվազեցնի, կկանխի դեպքերը: 2017-ին Ազգային ժողովում օրինագծի քննարկման ժամանակ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը պարզաբանել էր , որ օրենքը նախատեսում է ստեղծել ոստիկանության հատուկ մասնագիտացված ստորաբաժանում, որում աշխատող մասնագետները պարբերաբար վերապատրաստվելու են:

    Մեզ հետ զրույցում ոստիկանության մայոր Արթուր Ավագյանը տեղեկացրեց, որ ոստիկանության մարզային կառույցում ներկայումս չի գործում որեւէ ստորաբաժանում, որը զբաղվում է ընտանեկան բռնության հարցերով. ‹‹ Ամիսներ առաջ միտում կար, որ Երևան քաղաքում փորձնական կգործի նման ստորաբաժանում, բայց տվյալ համայնքում, որտեղ ես աշխատում եմ երբեւէ չի գործել նման ստորաբաժանում . ընտանեկան բռնության հարցեր , իհարկե ,  լինում են , բայց դրանցով զբաղվում է տեղամասային տեսուչը ՝ հետաքննիչի հետ ›› :

    Ըստ «Պրոակտիվ հասարակություն» ՀԿ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տվյալների մարզերում ընտանեկան բռնությունների ցուցանիշը նույնպես բարձր է. ավելին ՝ քարտեզում:

   2017 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը և կից ներկայացված նախագծերի փաթեթը։

nrgwkmg

  ‹‹Կանանց աջակցման կենտրոն›› ՀԿ-ի ներկայացուցիչ Հասմիկ Գևորգյանի խոսքով օրենքի ընդունումից հետո առայժմ որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել. ‹‹Ի սկզբանե ինձ համար օրենքը վատն է, քանի որ չի համապատասխանում Ստամբուլյան կոնվենցիային , ինչը Հայաստանը ստորագրել է եւ հույս ունենք, որ մոտակա ժամանակահատվածում նաև կվավերացնի: Քննարկման փուլում մենք արել ենք մեր առաջարկներն ու դիտարկումները, մասնակցել ենք ենթաօրենսդրական ակտերի ստեղծմանը, այնքանով, որքանով մեր կարծիքը ընդունելի է եղել պետական մարմինների կողմից››:

    Խնդրով զբաղվող ՀԿ-ների տվյալներով Հայաստանում՝ վերջին 5 տարիների ընթացքում,   30 կին դարձել է ընտանեկան բռնության զոհ:

Ալա Արթուրի Ավագյան

ՍԳՍ, 4-րդ կուրս, անգլերեն և միջազգային լրագրություն

Նյութում նշված Լիլիթ անունը պայմանական է

4 views0 comments

Comments


bottom of page