Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի մագիստրատուրայի «Լրագրություն» մագիստրոսական կրթական ծրագրիրն ապահովում է տեսության և պրակտիկ հմտությունների զարգացման վրա հիմնված ուսուցում։ Ուսման ավարտին սովորողները պատրաստ կլինեն կիրառել ստացած գիտելիքները և հմտությունները իրական մեդիայում՝ որպես նոր մեդիա միջավայրում մրցունակ մասնագետներ։ Կրթական ծրագրի բոլոր դասախոսները լրագրության տարբեր ուղղությունների հայտնի մասնագետներ են: Իրենց գիտելիքները և հմտությունները կիսելու նրանց կարողությունն օգնում է ուսանողներին ձեռք բերել որակյալ կրթական և մասնագիտական փորձառություն:
Մագիստրոսները հնարավորություն կունենան ընտրել մասնագիտացումներ՝
✓ մուլտիմեդիա լրագրություն
✓ գովազդային գործ
Կարող են սովորել /մուլտիմեդիա լրագրություն/
✓ ստեղծել մուլտիմեդիա բովանդակություն՝ կիրառելով տարբեր գործիքներ
✓ աշխատել տվյալների շտեմարանների հետ, ստուգել փաստերը և տվյալները ժամանակակից մեթոդներով և գործիքներով
✓ վերլուծել տվյալները և վիզուալացնել դրանք
✓ լուսանկարել, տեսագրել և ձայնագրել՝ օգտագործելով մասնագիտական անհրաժեշտ սարքավորումներ և ժամանակակից ծրագրեր
✓ պատրաստել տարբեր ձևաչափերի մեդիա նյութեր /փոդքաստ, վավերագրական կինո և այլն/
✓ ստեղծել մեդիա բովանդակություն օտար լեզվով
✓ մտածել քննադատաբար և կատարել հետազոտական աշխատանք մեդիա ոլորտում
Կարող են սովորել /գովազդային գործ/՝
✓ արտադրել գովազդային նյութեր՝ տեքստի, գրաֆիկների, լուսանկարների, տեսա և ձայնային նյութերի միջոցով
✓ հետազոտել և վերլուծել գովազդային լսարանը
✓ իրականացնել մեդիապլանավորում և մեդիավաճառք
✓ մշակել գովազդային ռազմավարություն և գաղափարներ տարբեր միջոցառումների համար
✓ կազմակերպել և իրականացնել գովազդային արշավներ
✓ ազատ հաղորդակցվել օտար լեզվով մասնագիտական թեմաներով
✓ մտածել քննադատաբար և կատարել հետազոտական աշխատանք գովազդի ոլորտում
Comments