Ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել համագործակցությունը և կրթության որակը ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև։
ԷՖՖՈՐՏ ծրագիրը ներառում է բոլոր վեց թիրախային երկրները՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա։ Ծրագիրը վերը նշված երկրների ուսանողներին, պրոֆեսորադասախոսական և ադմինիստրատիվ անձնակազմին, ինչպես նաև ծրագրին մասնակցող ԵՄ երկրների բուհերի մասնակիցներին ընձենում է մեծ հնարավորություններ՝ փորձելով իրենց կարողությունները և զարգացնելով հմտությունները, որոնք արժեքավոր են կարիերայի հետագա զարգացման համար։ Ծրագիրը ներառում է երկուական բուհ Արևելյան գործընկերության յուրաքանչյուր երկրից։ Մասնավորապես հատուկ շեշտ է դրված Էրազմուս Մունդուս ծրագրերի քիչ փորձառություն ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունների ներգրավմանը:
Comments