top of page
Search
Writer's pictureBrusov Journalism

Էյֆորիան, ֆեմինիզմն ու մետալը

«Էյֆորիան» հայկական ալտերնատիվ մետալ* խումբ է, որի հինգ անդամներն էլ աղջիկներ են: Գործում է 2014 թ–ից:Վոկալ` Բելլա Պետրոսյան, կիթառահար` Լառա Սարգսյան, բաս կիթառահար` Սոնետ Թուրաբյան, դաշնամուր`Մարգարիտա Զախարովա, հարվածային գործիքներ` Սոնա Խաչատրյան: Հարցազրույցին մասնակցեցին ԼառաՍարգսյանն ու Սոնետ Թուրաբյանը:

-Ինչպե՞ս է ընդունում հայ հասարակությունը Մետալ ժանրում ստեղծագործող աղջիկների խմբին։ 

Լառա – Ակնհայտ վերապահումներով են վերաբերվում մեզ: Առաջին ռեակցիան հասարակության կողմից`անլրջությունն է: Սիրում են սխալներ փնտրել: Երևի միայն քսան տոկոսի մոտ է սկզբում դրական ռեակցիա լինում:Բացասականը հստակ գերակշռում է: Ի զարմանս բոլորի՝ հիմնականում արական սեռի ներկայացուցիչներն են ավելիվատ տրամադրված:

Սոնետ – Բայց աղջիկներն էլ բացառություն չեն: Տեսնում են, որ դու անում ես, բայց իրենք չեն կարողանում, կամհամարձակություն չունեն` վատ են տրամադրվում: -ՀՀ-ում կա՞ արդյոք սեռական խտրականություն երաժշտության ոլորտում։

Լառա – Իհարկե, կա: Առհասարակ ՀՀ-ում սեռական խտրականությունն ամենուրեք է, և երաժշտության ոլորտը,ցավոք, բացառություն չի կազմում:

Սոնետ– Երաժշտության մեջ շատ է սեռական խտրականությունը, ոչ միայն իգական սեռի հանդեպ, այլև՝ արական:Օրինակ, վերցնենք քանոն գործիքը: Ասում են շատ կանացի գործիք է, տղային ոչ սազական: Անգամ ծանոթ տղա կա, որուզում էր քանոնի բաժին ընդունվել, բայց սեռական պատկանելիության պատճառով մերժել են: Նույնը նաև տավիղիդեպքում է և շատ այլ գործիքների: Կամ, օրինակ, դուդուկը ընդունված է դասակարգել որպես տղամարդու գործիք,սակայն ճանաչում եմ կին դուդուկահար, որ ոչնչով չի զիջում դուդուկահար տղամարդկանց: Կանանց դեպքում ասումեն, որ ուժը չի հերիքի, իսկ տղամարդկանց դեպքում ասում են՝ կանացի գործիք է, հո արվամոլ չե՞ս:

-Հանդիպե՞լ եք խոչընդոտների «Էյֆորիա» խմբով ձեր սեռական պատկանելիության պատճառով։ Եթե այո`ինչպիսի՞։

Լառա – Կոնկրետ խտրականություն որպես այդպիսին չենք հանդիպել, բայց հատուկ վերաբերմունք՝ անհաշվելիանգամներ: Մարդիկ շատ ժամանակ չեն էլ փորձում թաքցնել, որ աղջիկ ենք ու հենց այդ պատճառով է, որ անլուրջ եննայում մեր արածին:

Սոնետ – Խոչընդոտ կա այն առումով, որ, օրինակ, տղաների խմբի մասին չեն համարձակվի վատը խոսել: Այն պարզպատճառով, որ, ըստ քյարթու մտածելակերպի, ցանկացած հնչեցրած վատ խոսքի համար պարտավոր կլինենպատասխան տալ, իսկ աղջկա դեպքում սա չի գործում: Տարածված կարծրատիպ է, թե աղջիկը չի կարողանահակահարված տալ ի պատասխան:

Լառա – Բայց սա անհեթեթություն է, աղջիկներն էլ ոչ պակաս կարող են պատասխան հարված տալ:

Սոնետ – Մի դեպք հիշեցի այս թեմայի վերաբերյալ: Մի տղա խմբի մասին վիրավորական արտահայտություններ էրհնչեցրել ուրիշ տղաների մոտ ու կեղծ տեղեկություններ տարածել խմբի բոլոր անդամների վերաբերյալ: Ինքը տանելչէր կարողանում ֆեմինիստներին, որովհետև տարածված կարծրատիպ ուներ, թե բոլոր ֆեմինիստները պարտադիրպիտի սեռական փոքրամասնության մաս կազմեն: Ու, քանի որ մեր խմբի հիմքում ի սկզբանե դրել ենք ֆեմինիզմը, նաբացահայտ ատում էր մեզ: Բայց վերջում մենք կարողացանք պաշտպանել մեր իրավունքները և համապատասխանհարված տվեցինք` մեկընդմիշտ լռեցնելով նրան (ծիծաղում է):

Լառա – Քանի որ երգերի հիմնական թեման ֆեմինիզմն է, սա էլ հասարակության կողմից չընդունվելու մեկ ուրիշպատճառ է: ՀՀ-ում ֆեմինիստներին մինչ օրս լավ չեն վերաբերվում: Չէ՞, որ հայ կինը պիտի հլու, հնազանդ լինի, իսկերբ աղջիկը, հերիք չէ մետալ է նվագում ու դրան գումարած ֆեմինիստ է, պատկերացրեք` ինչ կկատարվի:

Սոնետ – Գոյություն ունեն ֆեմինիզմի տարատեսակ ճյուղեր, աստիճաններ, հոսքեր: Կա ֆեմինիզմի տեսակ, որը մենքէլ չենք ընդունում: Ֆեմինիզմը շատ լայն հասկացություն է, իսկ մենք ուղղակի կանանց իրավունքներիպաշտպանությանը մեծ տեղ ենք տալիս: Հայ իրականության մեջ, քանի որ հասարակությունը ինֆորմացված չէ,պատկերացնում են, թե ֆեմինիստը պարտադիր պիտի լինի անթրաշ, կարճ մազերով ու լեսբուհի: Բայց հիմաժամանակն է, որ գոնե մի փոքր ուսումնասիրեն այս տեսակ թեմաները: Իմ կոչը սա է:

Լառա – Մի դեպք էլ ես հիշեցի: Ռիվեռ ֆեստի* համար մասնակցության հայտ էինք ուղարկել խմբով: Գնացինք,ասացին՝ ուշացել եք, ազատ տեղ չկա: Բայց հաջորդ օրը տեսնում ենք, որ շատ խմբեր են ավելացրել ցուցակում, որոնքբոլորը տղաների խմբեր էին: Իհարկե, այստեղ ևս խոսում է սեքսիզմը*:

-Խմբով գնացել էիք Վրաստան հյուրախաղերի, ինչո՞վ է տարբերվում վրացի հանդիսատեսը հայհանդիսատեսից։

Սոնետ– Վրաստանում մեզ շատ բաց ու դրական ընդունեցին: Բայց հետո ելույթ ունեցանք նաև Ապարանում, որտեղևս շատ լավ դիմավորեցին մեզ: Խնդիրը լոկալ է ու կոնկրետ Երևանի հետ է կապված:

Լառա – Երևանը փոքր քաղաք է, բոլորն իրար ճանաչում են, հետևաբար վերաբերմունք ցուցաբերում են ոչ թեերաժշտության վերաբերյալ, այլ անձնական հարաբերություններից ելնելով: Մենք ունենք մեր երկրպագուները, որոնքպարտադիր ներկա են բոլոր համերգներին, սակայն չես համեմատի Վրաստանի հանդիսատեսի հետ: Լրիվ այլ է, երբհամերգ ես տալիս այնպիսի մարդկանց առաջ, որոնք քեզ արդեն ճանաչում են, և լրիվ այլ է, երբ առաջին անգամ ենկյանքում քեզ տեսնում: Վրացիների մոտ առաջին տպավորությունը բավականին լավն էր, Ապարանում՝ նույնպես:

Սոնետ – Ինձ թվում էր՝ հարցը վրացիների մեջ է, բայց Ապարանից հետո պարզ դարձավ, որ չճանաչելու մեջ է: Պետքէ նորի առաջ միշտ բաց լինել` հաշվի չառնելով ոչ մի անձնական ասպեկտ: Մեզ սիրողների և չսիրողների քանակըհավասար է:

Լառա – Միակ օգնությունը, որ ստանում ենք տղամարդկանց կողմից թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում, տեխնիկատեղափոխելուն օգնել է: Բայց սա վիրավորական է ինչ-որ չափով, թերագնահատում են աղջիկների ուժը (ծիծաղում է):

Սոնետ – Հանդիսատեսի վերաբերյալ կասեմ, որ Երևանում համերգներին բոլորը նստած են, ու ոչինչ չի ստիպումնրանց վեր կենալ իրենց տեղից: Բեմում ելույթ ունենալիս չեմ ստանում այն ուժեղ էներգիան ու հաճույքը, որ պիտիվերցնեի: Ջանք չենք խնայում ամեն կերպ հանդիսատեսին ոգևորելու համար, բայց արդյունքում ստացվում է մոտավորայսպիսի պատկեր. Մենք կապիկի նման շարժվում ենք բեմում, որ նրանք շարունակեն նստել իրենց տեղում: Անգամխնդրում ենք, որ գան բեմի մոտ, միասին «տժժանք», բայց ալարում են որևէ բան անել: Սա, իհարկե, կոտրում է:Կոնտրաստի մեջ դնենք Վրաստանը: Այնտեղ պարտադիր բոլորը կանգնած էին, բարձր ծափահարությունների պակասչի եղել:

Լառա – Երբ Վրաստանում առաջին անգամ բեմ դուրս եկանք, բոլորը միանգամից հետաքրքրությունից կանգնեցին,որովհետև հինգ աղջիկ բեմ բարձրացան, այսպիսի բան ամեն օր չես տեսնի: Նույնը՝ Ապարանում: Այնտեղ ներկա էինտարբեր տարիքի մարդիկ՝ փոքր երեխաներից վերջացրած տատիկ-պապիկներով, ու բոլորը ամենայնհետաքրքրությամբ լսում էին:

-Ըստ ձեզ` որտեղի՞ց են գալիս այս խտրականությունները, ինչպե՞ս պետք է խնդրին վերջնական լուծումտալ:

Լառա – Խտրականությունները գալիս են ազգի մենթալիտետից, ինչը շատ-շատ խորը արմատներ ունի: Այս ամենիվերջը միանգամից չի գա, ժամանակ է հարկավոր: Երբ աշխարհի հետ հավասար քայլենք ու զարգանանք՝երաժշտության մեջ էլ խտրականությունները կամաց-կամաց կվերանան: Եթե կնոջ ինքնուրույն լինելու փաստը ավելիոչ ցավալի դառնա տղամարդկանց համար՝ խտրականությունները կկոտրվեն:

Սոնետ – Պիտի փոքր բաներից սկսենք, և շարժումն սկսողները պիտի լինեն հենց կանայք: Օրինակ, երբ կինըընտանեկան բռնության է ենթարկվում, պիտի վերջապես դադարի լռել այս մասին և դիմի ոստիկանություն, ինչպեսընդունված է եվրոպական մի շարք երկրներում: Հայ ոստիկաններն էլ իրենց հերթին պիտի սկսեն սովորելտարբերություն չդնել սեռերի միջև: Խտրականությունը իրար կապակցված շղթա է:

Լառա – Շատ ցավալի է այն փաստը, որ ՀՀ-ում չկա կանանց իրավունքները պաշտպանող օրենք:Խտրականությունները պակասեցնելու համար պիտի զարգանանք, այսքանը:

Սոնետ – Շատ մարդկանց գիտեմ, որ եղել են «քյարթու» մտածելակերպի տեր, բայց կրթվել, զարգանալուց հետոակնհայտ փոխվել են՝ դառնալով ավելի տոլերանտ: Դեգրադացվում ենք: Մարդիկ չեն ուզում կարդալ, սովորել: Կամայն աբսուրդի հասնող մտածելակերպը, որ մինչ օրս դեռ որոշակի շերտերում առկա է. սովորելը աղջիկների համար է,իսկ շատ կարդացող տղաները «դոձիկ» են: Ստերեոտիպերը մեր հասարակությանը զարգանալուց հետ են պահում: Հայազգը պիտի ջնջի իր միջից 90-ականներից մնացած գողական մտածելակերպը: Սա ևս կնպաստի մեր զարգացմանը:Հարևան Վրաստանում կար ժամանակ, երբ գողականները կառավարում էին երկիրը, նրանցից ազատվելուն պես՝Վրաստանը մեզնից մի քանի քայլ առաջ գնաց, այն դեպքում, երբ մենք հավասար ենք դուրս եկել ՍովետականՄիությունից: Մեզ հարկավոր են թարմ օրենքներ ու հասարակություն, որ պատշաճ կհետևի բոլոր օրենքներին:

*Ալտերնատիվ մետալ – Երաժշտական ժանր է՝ ծանր մետալի և ալտերնատիվ ռոքի խառնուրդ: Սկիզբ է առել 1990-ականներին, առանձնանում է իր յուրահատուկ մոտեցումներով, օրինակ, ոչ ավանդական երգի բառեր, ոչ սովորականտեխնիկական հնարքներ և տարբեր երաժշտական ժանրերի միախառնումը մետալի հետ:

*Ռիվեռ ֆեստ – ՀՀ-ում իրականցվող ամենամյա փառատոն, որի ընթացքում ելույթ են ունենում ամենատարբերհայկական ռոք և մետալ խմբեր: Ստացված գումարը հատկացվում է տարբեր գյուղերի դպրոցներին:

* Սեքսիզմ – Խտրականության գաղափարախոսություն և պրակտիկա մարդկանց նկատմամբ՝ կախված նրանց սեռից:Այն հիմնված է համոզմունքների կամ կարգավորումների վրա, որոնց համապատասխան, կանանց կամ տղամարդկանցանհիմն ձևով վերագրվում, կամ մերժվում են կոնկրետ որակներ:

Էննի Մէնա Խաչատրյան

9 views0 comments

ความคิดเห็น


bottom of page