top of page
Search
Writer's pictureBrusov Journalism

Ես հո ամբողջ կյանքում տաքսու վարորդ չեմ եղել

Ես հո ամբողջ կյանքում տաքսու վարորդ չեմ եղել… նախադասության սկիզբը նույնն է, միայն պատճառներն են տարբեր։ Արտահայտություն, որ անհնար է լսած չլինեք, եթե գոնե մեկ անգամ օգտվել եք տաքսի ծառայությունից։

Առաջին կուրսի ուսանող էի. դասից ուշացել էի ու տնից դուրս գալուն պես նստեցի առաջին պատահած տաքսին. «Բրյուսով՝ Թումանյան, շա՜տ եմ շտապում»։ «Լավ, իմ աղջիկ, գնացինք». վարորդի պատասխանն էր։

Ձմեռ էր, շատ ցուրտ, ոչ ես խոսելու ցանկություն ունեի, ոչ էլ, երևի, վարորդը։ Ու հանկարծ զրը՜նգ ականջախեցիս պատռելով բառերն անցան մինչև թմբկաթաղանթ. «բալե՛ս, ինձ էսպես մի նայիր, ես ամբողջ կյանքում տաքսու վարորդ չեմ եղել. այ այս շենքը տեսնում ե՞ս, պոլիտեխնիկի շենքն է, ես այստեղ եմ սովորել: Հա-հա, դիպլոմ էլ ունեմ, բայց այսօր ո՞վ է իր մասնագիտությամբ աշխատում»։

Օրեր անց… կրկին ուշանում էի. էլի տաքսի, նույն տաքսին էր։ Նստեցի ու միանգամից հիշեց .«Բրյուսով, չէ՞, գնացինք»։

Մտածում էի հիմա նորից կսկի հեքիաթներ պատմել իր «պոլիտեխնիկյան» տարիներից, կպատմի, թե ինչ խելացի ուսանող է եղել… դե ինչպես բոլորն են ասում, ու նորից զրը՜նգ։ Այս անգամ բառերը միանգամից հասան ականջիս թմբկաթաղանթ։ «Սա էլ դիպլոմս, ի դեպ, կարմիր»։ Բացելով մեքենայի աջակողմյան հատվածում գտնվող փոքրիկ դարակը ու այնտեղից հանելով իր կարմիր դիպլոմը` ասաց նա։ «Ահա, աղջիկս, ես գիտեմ, որ չէիր հավատում, ես քիմիական տեխնոլոգիաների ու բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի ուսանող եմ եղել»։

Իսկապես որ … Ամեն անգամ իր տաքսին նստելուց մի նոր պատմություն է պատմում, շատ հին պատմություններ, քառասուն տարվա պատմություններ…Նա արդեն երեսունհինգ տարվա վարորդ է, գիտի Երևանի ամեն մի անկյուն, փողոց, շենք ու շինություն։ «Ես սիրում եմ իմ երկրորդ մասնագիտությունը ՝ տաքսի վարելը։ Փոքր ժամանակ էլ վերցնում էի հորս «06»-ի բանալիներն ու վազում դեպի ավտոտնակ։

Ռիմա Սարգսյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/02/18/937742/

© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

5 views0 comments

Comments


bottom of page