top of page

Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան տիեզերական ուժերի ստեղծման մասին

  • Writer: Brusov Journalism
    Brusov Journalism
  • Mar 16, 2018
  • 1 min read

Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան նոր՝ տիեզերական ուժերի ստեղծման մասին: ԱՄՆ նախագահն իր հայտարարության մեջ ասել է, որ տիեզերքը պոտենցիալ տարածություն է հակամարտությունների համար, և որ չպետք է սահմանափակվել միայն օդային, ցամաքային և ջրային ուժերով

Թրամփի հայտարարությունը մեկնաբանել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը իր թվիթթերյան էջում նշելով, որ եթե ԱՄՆ նախագահի հայտարարությունը նշանակում է զինուժի տեղակայում տիեզերքում, ապա նահանգները ՙՊանդորայի արկղ՚-ն է բացում: Ավելի վաղ Ռուսաստանն անթույլատրելի էր համարել որևէ տեսակի սպառազինության տեղակայումը տիեզերքում, քանի որ այն պետք է ազատ լինի բոլոր պետությունների համար խաղաղ նպատակներով ուսումնասիրություններ եւ փորձարկումներ կատարելու համար:


 
 
 

Comments


bottom of page