top of page
Search
Writer's pictureBrusov Journalism

Բրյուսովի անվան համալսարանում շարունակվում են հումանիտար օգնության հավաքագրման աշխատանքները.

Updated: Dec 7, 2020

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն արդեն տևական ժամանակ է, ինչ զինվորների և Արցախից եկած ընտանիքների համար սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ են

հավաքում։


Բուհի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ համալսարանում ստեղծվել է օգնության համակարգման շտաբ: Ուսանողներն արդեն օրեր շարունակ տեսակավորում և անհրաժեշտ հասցեներով են ուղարկում հումանիտար օգնությունը:

Նախաձեռնության, ուսանողների մասնակցության և կազմակերպչական աշխատանքների մասին զրուցեցինք ռեկտորի խորհրդական Մարինա Աբրահամյանի հետ:


«Սեպտեմբերի 28-ից համալսարանում սկսեց գործել նյութական օգնության հավաքագրման շտաբ: Մեզ մոտենում էին պատահական անցորդներ, ուրիշ բուհերի ուսանողներ և առաջարկում էին իրենց օգնությունը» ,-ասաց Մարինա Աբրահամյանը:


Առաջին մի քանի օրերի ընթացքում մեծ քանակությամբ սնունդ, դեղորայք ու հագուստ է հավաքվել բանակի համար: Համալսարանի տղաներն անձամբ են վերահսկել իրավիճակը, վարորդների հետ ճանապարհ են ընկել ու օգնությունն անվնաս տեղ են հասցրել: Հիմա օգնությունը հիմնականում հավաքվում է Արցախից եկած ընտանիքների համար:


«Ստանում ենք մեծ քանակությամբ հագուստ, մանկական իրեր և տեսակավորում ենք տարբեր տուփերում: Ուսանողները դասերից հետո իջնում են համալսարանի բակ, սորտավորում և դասավորում են արկղերի մեջ»,- նշեց Մարինա Աբրահամյանը:


Խոսելով ներգրավվածության մասին՝ ռեկտորի խորհրդականը, նշեց, որ կամավորական աշխատանքներին մասնակցում է ողջ հանալսարանը: Նա նաև հավելեց, որ անգամ ուսանողների մայրիկներն են գալիս ու

առաջարկում իրենց օգնությունը:


Լիաննա Հակոբյան

22 views0 comments

Comments


bottom of page