Եթե ուզում եք սովորել ինչպես գտնել հետաքրքիր պատմություններ և պատմել դրանք տեքստի, ձայնի և պատկերի միջոցով, ապա այս դասընթացը ձեզ համար է։
Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի Լրագրության գիտաուսումնական կենտրոնը կազմակերպում է երկօրյա առցանց «ՄեդիաԺամ» վարպետության դաս-մրցույթը 11 և 12-րդ դասարանների աշակերտների համար։
Այն կվարեն մեր փորձառու դասախոսներ Մեսրոպ Հարությունյանը և Սեգ Կիրակոսյանը:
«ՄեդիաԺամ»-ին դուք կսովորեք մեդիա տեքստի ստեղծման սկզբունքներն ու առանձնահատկությունները, դրանց տարբերությունները գեղարվեստական տեքստից, ինչպես նաև կադրի կոմպոզիցիա, տեսաձայնագրման սկզբունքներ և հմտություններ, մոնտաժային հնարքներ։
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ապրիլի 13-ը։
Դասընթացի ավարտից հետո աշակերտները հնարավորություն կունենան իրենց պատրաստած լրագրողական նյութով մասնակցել նաև մրցույթի։
Մրցութային նյութը կարող է լինել՝
տեքտային (1500-3600 նիշ՝ բացատներով, կարող է ունենալ ուղեկցող լուսանկար),
ֆոտոպատմություն (առնվազն 12 լուսանկար, կարող է ունենալ ուղեկցող տեքստեր),
վիդեոռեպորտաժ (առավելագույն տևողությունը 3 րոպե)
աուդիոռեպորտաժ (առավելագույն տևողությունը 3 րոպե)։
Մրցույթի այլ մանրամասներ կներկայացվեն դասընթացի ավարտին։
Նյութում անպայման նշել հեղինակի անուն, ազգանունը:
Մրցութային նյութերը պետք է մինչև ապրիլի 30-ը ներառյալ ուղարկել brusovjournalism2020@gmail.com էլ փոստի հասցեին։
Ուշադրություն.
Մրցույթի 3 լավագույն աշխատանքների հեղինակները կստանան մեկ տարվա ուսման վարձի զեղչի վկայականներ, որոնք կարող են օգտագործել Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի լրագրության բաժին ընդունվելու դեպքում (1-ին տեղ՝ 50%, 2-րդ տեղ՝ 25%, 3-րդ տեղ՝ 15%)։
Մրցույթի արդյունքները կամփոփվեն համալսարանում հանդիպում-շրջայցով։
Comentários