top of page
Search
  • Writer's pictureBrusov Journalism

Սեդա Ստեփանյան

Updated: Jun 22, 2020

Ֆոտոլրագրող, դերասանների համար headshot-եր՝ դիմանկարներ նկարող, սցենարիստ, անգլերենի առցանց դասերի հեղինակ


Քանի որ գրել շատ էի սիրում, լրագրության բաժինն ինձ շատ հետաքրքրեց։ Բացի այդ, հետևեցի ծնողներիս խորհրդին։ Միանգամից ստացա երկու շատ կարևոր մասնագիտություն՝ լրագրող և լեզվաբան։


Կարծում եմ՝ գրագետ ու հետաքրքիր գրել իմանալն այս դարում շատ կարևոր հմտություն է, քանի որ այն պետք է ոչ միայն որպես լրագրող աշխատելու այլև blogging-ով, copywriting-ով զբաղվելու համար։ Վերջինս բավական լավ է վարձատրվում։


Համալսարանն ինձ թե՛ անգլերենի, և թե՛ լրագրության արժեքավոր գիտելիքներ և սովորելու հմտություններ է տվել, որոնք իմ այժմյան աշխատանքում շատ անհրաժեշտ են։


Խորքային ուսումնասիրել եմ անգլերենի քերականությունը, հնչյունաբանությունը, և գրականությունը։ Սակայն, իմ կյանքն իրոք փոխել են իմ սիրելի դասախոս Մեսրոպ Հարությունյանի լրագրության դասերը։ Նա գրելու հարցում մեզ ազատություն տվեց և, իր շնորհիվ, ես բացահայտեցի իմ կարողությունները և սկսեցի ստեղծագործել։ Արդյունքում՝ իմ պիեսներից մեկը գրանտդրամաշնորհ շահեց և բեմադրվեց Կամերային թատրոնում, մեկ այլ պիես BBC-ի կողմից ճանաչվեց Եվրոպայի լավագույնը։ Եվ վերջապես, ես առաջին հայն եմ, որ շահեց Վացլավ Հավելի անվան լրագրության կրթաթոշակը, որն ինձ հնարավորություն տվեց 9 ամիս պրակտիկա անցնել «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի մասնաճյուղում։ Սակայն իմ առաջին մրցանակը Նա/նե մրցույթում Լավագույն ուսանողական աշխատանքն էր։ Ի դեպ, այդ մրցույթի հայտարարությունը մեր համալսարանի Լրագրության լսարանում էի տեսել։

Համալսարան դիմողներին և լրագրության ուսանողներին խորհուրդ կտամ սովորել և օգտագործել գիտելիքները գործնականում, զբաղվել ինքնակրթությամբ, հետևել միջազգային մամուլին, անգլերենով կարդալ գրքեր, դիտել ֆիլմեր և տեղյակ լինել, թե ինչ է կատարվում աշխարհում։ Բացի այդ՝ քայլել ժամանակի հետ համընթաց, ծանոթանալ մեդիա ոլորտի նորույթներին, լինել բազմակողմանի զարգացած։ Այժմ լրագրողը պետք է ոչ միայն լավ գրի և հարցազրույց վարի, այլև իմանա լուսանկարել, տեսանյութեր պատրաստել և մոնտաժել, ակտիվ լինի սոցյալական կայքերում և կարողանա օգտագործել առցանց հարթակների բոլոր հնարավորությունները։ Որքան կարող եք շուտ սկսեք աշխատել և աշխատեք միայն այնտեղ, որտեղ կարող եք նոր բան սովորել և մասնագիտական առաջընթաց ունենալ։ Եղեք ինքնուրույն և ուժեղ, ոչ մեկից օգնություն մի ակնկալեք, ոչ մեկին մի մեղադրեք և իմացեք՝ ձեր կյանքը ձեր ձեռքերում է։


14 views0 comments

Recent Posts

See All
bottom of page