top of page
Search
  • Writer's pictureBrusov Journalism

Հասմիկ Փայտյան

Updated: Jun 22, 2020

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ



Ես ծնվել և մեծացել եմ Տավուշի մարզի Նորաշեն գյուղում, որը նաև հայտնի հեռուստալրագրողներից մեկի ծննդավայրն է: Երբ նա հյուրընկալվեց մեր դպրոցում և պատասխանում էր աշակերտների հարցերին, այդ պահից ես որոշեցի, որ պետք դառնամ լրագրող, սակայն այդ ժամանակ տեղյակ չէի, որ

Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանը նման բաժին ունի: Հետո հրաժարվեցի լրագրող դառնալու մտքից։ Երբ 9-րդ դասարանում մեկնել էի ճամբար, այնտեղ հիացա Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակցուհիներից մեկի անգլերենի իմացությամբ, ապա, տեղեկանալով, որ նա Բրյուսովի համալսարանն է ավարտել, կայացրեցի վերջնական որոշումս. ես պետք է դառնամ անգլերենի թարգմանիչ: Եվ այդպես ընդունվեցի իմ սիրելի համալսարան: Ու ինչքան մեծ էր ուրախությունս, երբ երկրորդ կիսամյակում մեզ առաջարկված բաժինների ցանկում ներառված էր նաև «Միջազգային լրագրություն»-ը, որն էլ, բնականաբար, առանց վարանելու ընտրեցի: Ստացվեց երկուսը մեկում: Շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք իմ մասնագիտության ընտրության հարցում իրենց անուղղակի ազդեցությունն ունեցան:

4-րդ կուրսում մեզ ուղարկեցին «Արմենպրես» լրատվական գործակալություն՝ պրակտիկա անցնելու, որից հետո առաջարկ ստացա աշխատել այնտեղ։ «Արմենպրես»-ը շատ կարևոր մեկնակետ դարձավ իմ աշխատանքային գործունեության համար, որը հետագայում նորանոր դռներ բացեց ինձ համար:

Ուսանողներին խորհուրդ կտամ կարդալ, կարդալ, կարդալ, լինել պրպտուն, դիմել տարբեր լրատվամիջոցների կամավորական աշխատանքի համար, լինել համարձակ՝ երբեք չվախենալով սխալվելուց:

19 views0 comments
bottom of page