top of page
Search
  • Writer's pictureBrusov Journalism

Ի՞նչ հագնել 2021-ին

Updated: Apr 28, 2021

2021-ի սպասվելիք նորաձևության, նոր թրենդների, գույների և բացառումների մասին զրուցել ենք հագուստի մոդելավորող Անի Մուրադյանի հետ․


2020 թվականը, վերջապես, մոտենում է ավարտին։ Կովիդ 19 համավարակը, որպես համաշխարհային տնտեսության դեմ կործանարար ալիք, չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենալ նորաձևության և թրենդերի տարածման վրա։ Համավարակն ու կարանտինային պայմաններն ամբողջովին փոխեցին գնորդի մշտական ռիթմն ու սովորությունները։ Համաշխարհային փորձը փաստում է, որ 2020-ին նորաձևությունն աչքի ընկավ հիմնականում սպորտային համազգեստներով և հարմարավետ ամենօրյա հագուստներով։ Նորաձևության պատմության մեջ 2020-կհիշվի երկար․ ցուցադրություններ առանց հանդիսատեսի, օնլայն ելույթներ, օձի կաշվից և կատվի մազից պատրաստված պաշտպանիչ դիմակներ․ այս ցնցումն,իսկապես, աննախադեպ էր։ Իսկ ի՞նչ թարմացումների սպասենք 2021-ին։


- 2020-նն, իրոք, ցնցում էր նորաձևության ոլորտում,- ասում է հագուստի մոդելավորող Անի Մուրադյանը։ - Համաշխարհային բրենդերն ուղղակի աապշած նախադեպը չունեցող իրավիճակից, չգիտեին, թե ինչով կարելի է գրավել գնորդին, կամ ինչպես ապահովել սեփական բիզնեսի գոնե նվազագույն եկամուտը։ Ինչևէ, չնայած որ համավարակը դեռ արդի է, 2021-ին նորաձևությունը հաստատ նոր թափ կառնի։ Հավանաբար շատերը կիմանան, որ նորաձևությունն «սովորություն ունի» 30 տարին մեկ նորից երևան գալու․ ատլասե զգեստները դեռ նախորդ տարվանից արդի ու տարածված են,այս անգամ դրանք հանդես կգան, հատկապես կանաչի և երկնագույնի բաց երանգներով, և կշարունակվի նորաձև մնալ մարմնագույնի մուգ երանգը։ Փարթամ ուսերն ու լայն թևերը կդառնան կարևորագույն դետալ՝հատկապես երեկոյան հանդերձանքներում։ Այսօր մի շարք բրենդեր սպորտային հագուստների թողարկմամբ լուրջ մրցակցության մեջ են հայտնվել հենց սպորտային հագուստ ներկայացնող բրենդների հետ․ դա ևս կլինի շարունակական՝ կապված դրա խիստ արտահայտված պահանջարկի հետ։ Նորաձև են համարվելու քիպ բլուզները՝սովորականից կարճ երկարության։

Հարցին․ թե ի՞նչ խիստ բացառումներ պետք է անենք Անի Մուրադյանը պատասխանեց․


- Ըստ Շանելի Նովենբեքսի թողարկած հրապարակման՝ պետք է զերծ մնանք նեղացող տաբատներից և միատոն ջինսերից։ Կբացառենք կարմիր գույնն իր բոլոր երանգներով՝բացառությամբ կարմիր շրթներկի։ Կշարունակեն հնաոճ համարվել բարձրակրունկներն՝ ամենօրյա լուքերում և առավել կընդգծվի մեծ պայուսակների թրենդը ։ Դժվար է ասել, թե նախատեսված թրենդերից որոնք կդառնան սիրված, իսկ որոնք այդպես էլ չեն ընդունվի գնորդների կողմից, բայց մի բան հաստատ է․ 2021-ի լավագույն թրենդն ու ամենակարևոր բացառումը կլինի պաշտպանիչ դիմակներից մեկընդմիշտ ձերբազատումը։

Անի Բեյբության

25 views0 comments
bottom of page