top of page
Search
  • Writer's pictureBrusov Journalism

Երիտասարդական փոխանակման ծրագրեր


Եվրամիության` երիտասարդների փոխանակման ծրագրերին հատկացված ֆոնդերը, երիտասարդներին հնարավորություն են ընձեռնում այլ երկրներում փորձառություն ձեռք բերել և միասին մեկ թիմում աշխատել: Հնարավորություն է ընձեռնվում ձեռք բերել հմտություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են նախագծերի կառավարումը և օտար լեզվի հմտությունների բարելավումը: Երիտասարդների փոխանակումը իրականացվում է դպրոցի, համալսարանի շրջանակներից դուրս և առաջարկում է կառուցվածքային ծրագիր (օրինակ` արհեստանոցներում աշխատել, վարժություններ կատարել, քննարկումների և դերային խաղերի մասնակցել): Փոխանակումը հասանելի է 13-30 տարեկան երիտասարդներին և տևում է 5-21 օր: Երիտասարդները կարող են մասնակցել վերը նշված ծրագրերին ԵՄ երկրում կամ էլ Եվրամիությունից դուրս որևէ այլ երկրում: Երիտասարդների փոխանակումը նրանց հնարավորություն է տալիս բացահայտել նոր մշակույթներ և ձեռք բերել նոր ընկերներ, զարգացնել նորանոր կարողություններ և պատշաճ կերպով գնահատել այնպիսի արժեքները, ինչպիսիք են համերաշխությունը և ժողովրդավարությունը:

5 views0 comments
bottom of page